Ո՞ւմ է ՔՊ-ն վստահում Եկեղեցու դեմ գործընթացի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում հստակ քննարկվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականին հասնելու հետագա քայլերի հարցը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները մտադիր են տարբեր իրավական և քաղաքական մեխանիզմներով շարունակել Կաթողիկոսի հեռացման ուղղությամբ սկսված գործընթացը։
Հիշեցնենք՝ նախորդ տարվա ընթացքում իշխանությունների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակային հայտարարություններ ու պահանջներ են հնչել Կաթողիկոսի հրաժարականի վերաբերյալ։ Սակայն Գարեգին Բ-ն հրաժարական չի ներկայացրել, և եկեղեցու ղեկավարի հեռացման հարցը չի ստացել իշխանությունների ակնկալած հանգուցալուծումը։
Այժմ գործընթացը տեղափոխվում է խորհրդարան։ ԱԺ-ում իրավունքի ուժով ստեղծվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Դրա ստեղծման մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Հանձնաժողովի ձևավորման իրավական հիմքը պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջն է։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը կգլխավորի հանձնաժողովը։ Նախատեսվում է, որ հանձնաժողովը կունենա 11 անդամ՝ 7-ը ՔՊ-ից, 4-ը՝ ընդդիմությունից։ Իշխանական խմբակցությունը հայտարարել է, որ ցանկանում է աշխատանքները սկսել հաջորդ շաբաթվանից։
Ուշագրավ է, թե ում է ՔՊ-ն վստահում այս գործընթացի ղեկավարումը։ Արման Եղոյանը վերջին շրջանում աչքի է ընկել խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորների հետ սուր առճակատումներով։
Մասնավորապես, սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում Քրիստինե Վարդանյանի հետ բանավեճի ժամանակ Եղոյանը հայտարարել էր, որ Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը։ Այդ արտահայտությունը քննադատության էր արժանացել ընդդիմադիր պատգամավորի կողմից։
Եվ ահա այժմ հենց Եղոյանին է վստահվում եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի ուսումնասիրության խորհրդարանական գործընթացը ղեկավարելու պատասխանատվությունը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Այդ օրով համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպ...
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Այն ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատե...
Պատերшզմից 6 տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է, բայց էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառ...
Երեք տարի գերության մեջ
Ինչի՞ վրա է ծախսվել 20 մլն դրամը․ Թաթա Սիմոնյանը ծախսերի ցուցակն է հրապարակել
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ․ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տա...
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
Դավթաշենում գործող «Ռիբոկ» համալիրի լողավազանում ջրահեղձ եղած քաղաքացին 1,5 ամիս անց մահացել է
Հայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի...