27 տարի առաջ, Ամենակալ Աստծո ողորմությամբ և կամքով ու ընտրությամբ Ազգիս, Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը. Հայր Ասողիկ
27 տարի առաջ, Ամենակալ Աստծո ողորմությամբ և կամքով ու ընտրությամբ Ազգիս, Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Այս մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Ասողիկը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Վայելելով իր երանաշնորհ նախորդ Հայրապետաց՝ Տ. Տ. Վազգեն Առաջինի եւ Տ. Տ. Գարեգին Առաջինի, լիակատար վստահությունն ու վկայությունը, այլեւ ունենալով նվիրյալ ու բազմարդյուն ծառայության մեծ վաստակ ի պայծառություն Հայոց Եկեղեցու՝ հենց Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Բ. Հայրապետին շնորհվեց ծանր պատասխանատվությունն ու պարտականությունը հովվելու եւ առաջնորդելու հայ ժողովրդին ի Հայաստան եւ ի Սփյուռս։
Եվ այսօր կուզեմ վերստին հիշել մարգարեական խոսքերը Մեծն Հրանտ Մաթևոսյանի, որոնք նա ընծայել էր Վեհափառ Հայրապետին օծման և գահակալության առիթով. «Մեր այս արյունոտ մղձավանջի ժամին դժվար ուրախությամբ ուրախանալով Վեհիդ արժանավոր հայտնությամբ պայծառամիտ ու քաջակորով նախնիներիդ գահին, հանուն մեր ամենքիս և հանուն Քեզ երբեք չցանկալով, որ, Աստված մի արասցե, Քո տառապյալ նախնիներից շատերի նման մեն ու միակ դիմադարձողը մնաս մեր բոլոր պատուհասների,- հայ գրողների Քո համայնքը լիահույս է, որ իշխանական միտքդ պայծառ, քայլդ վստահ և աջդ կորովի է լինելու - գավազանդ խփելու ես Արարատյան այս սուրբ հողին, և գավազանդ հիմնասյուն է դառնալու մեր բոլորիս հայրենի տան, որ լույս ու ջերմություն, սեր ու վստահություն է հորդելու, որ վանելու, քշելու է կարմիր մղձավանջի այս ժամը իրենից հեռու, հեռու»:
Ամեն, եղիցի, եղիցի»,- գրել է Հայր Ասսղիկը։


















































Ինքնաբացարկ հայտնած դատավորին պատժում են. «Հրապարակ»
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լաս Կասասի
սոցիալական արդարության ինստիտուտի տնօրենին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց
COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը
Լրիվ ապօրինի գործով նախ կինո են սարքում, Վեհափառի ու եպիսկոպոսների դեմ քրգործեր են հարուցում, վերջում էլ, թե. «Հա, էս գործը մի քիչ էն չէր, եկեք կարճենք»․ Վրթանեսյան
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
ԿԸՀ-ն նոր թվեր է ներկայացրել ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել Հայաստան