ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես տարբերվում է Վաշինգտոնի նախորդ ուղերձներից. Ռեզայի
ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես տարբերվում է Վաշինգտոնի նախորդ ուղերձներից։ Այս մասին , ըստ Tasnim-ի , հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
Ըստ աղբյուրի, նամակը Իրանի արտաքին գործերի նախարարությանն է փոխանցվել ԱՄՆ-ի միջնորդների միջոցով։ Նախնական ուսումնասիրությունից հետո Թեհրանը դեռ պատասխան չի ուղարկել։
Նշենք, որ Ռեզային ամերիկյան կողմի տոնի փոփոխությունն անվանել է Իրանի դիրքերի ամրապնդման և իրանցի ժողովրդի հաղթանակի վկայություն։
Անդրադառնալով միջուկային քաղաքականությանը՝ նա նշել է, որ իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակումներից հետո հասարակության շրջանում և խորհրդարանի որոշ պատգամավորների կողմից կոչեր են հնչում վերանայելու միջուկային դոկտրինը՝ պատերազմի վերսկսման դեպքում։
Ռեզայի խոսքերով, հակառակորդը հարձակվել է Իրանի միջուկային օբյեկտների վրա՝ չնայած լիարժեք ստուգումների անցկացմանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ)՝ առցանց ռեժիմով գործող տեսախցիկների տեղադրմանը։
Միևնույն ժամանակ Իրանի կառավարությունը կամ Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը միջուկային դոկտրինի փոփոխության վերաբերյալ որևէ պաշտոնական որոշում դեռ չեն ընդունել։
Հիշեցնենք, որ վելի վաղ ամերիկյան լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել մի նամակի մասին, որն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ուղարկել էր Իրանի ղեկավարությանը։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, որ հանձնարարել է բանակցություններ վարել Թեհրանի հետ։
Սակայն Իրանը հաստատել է նամակը ստանալը։


















































Ռեժիսոր Ջաֆար Փանահին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման
ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի. Վենս
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
ԿԸՀ-ն նոր թվեր է ներկայացրել ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել Հայաստան