ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով ՔՊ-ն հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից
Երեկ Հայաստանի 21 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից, որտեղ ամենաշատ ձայները ստացել է «Գործարար» կուսակցությունը։
Ստեփանավանում «Գործարարը» ստացել է քվեների 41,38 տոկոսը՝ 5504 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 35,2 տոկոսը՝ 4681 ձայն։ Երրորդ տեղում «Ուժեղ Հայաստանն» է՝ 19,62 տոկոսով։
«Գործարարի» ցուցակը գլխավորում է Ստեփանավանի գործող համայնքապետ, ՔՊ անդամ Արմեն Գրիգորյանը։ Նույն կուսակցությունը Գորիսում ընտրություններին մասնակցել է ՔՊ-ի հետ «Համերաշխություն» դաշինքով՝ համայնքապետի թեկնածու առաջադրելով Առուշ Առուշանյանին։ Դաշինքն այստեղ ստացել է ձայների շուրջ 93 տոկոսը։
Ստեփանավանն աչքի է ընկել նաև ընտրողների մասնակցությամբ՝ 68,83 տոկոս, որն ամենաբարձրն է բոլոր 21 համայնքներում։ Համեմատաբար բարձր մասնակցություն է գրանցվել նաև Եղեգնաձորում՝ 62,56, և Ծաղկաձորում՝ 61,78 տոկոս։
Ամենացածր մասնակցությունը Ֆիոլետովոյում է՝ 25,39 տոկոս։
Ընտրություններն անցել են նաև հնարավոր խախտումների մասին ահազանգերի ուղեկցությամբ։ «Ականատես» դիտորդական առաքելությունը 407 ընտրատեղամաս այցելելու ընթացքում 137-ում արձանագրել է խնդիրների և հնարավոր ընտրախախտումների 217 դեպք։ Դրանց թվում են կուտակումները, քվեարկության գաղտնիության խախտման ռիսկերն ու ընտանեկան քվեարկության դեպքերը։
Ընտրություններից մեկ օր առաջ էլ մի շարք համայնքներում ընդդիմադիր թեկնածուների ու նրանց աջակիցների ձերբակալությունների մասին տեղեկություններ էին տարածվել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել էր, որ ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների գործերով կան ձերբակալվածներ՝ առանց հստակեցնելու նրանց ինքնությունը։


















































Այս ընտրությունների արդյունքները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է ՀՀ-ում ժողովրդավարությունը թաղող ուժ․ «Ուժեղ Հայաստան»
Կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ունեցել ենք 54 ահազանգ. ՆԳ նախարար
ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները
Ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը