Ֆիլտրերով նկարները սոցիալական ցանցերում հոգեբանական լուրջ խնդիր ...
Սոցիալական ցանցերը վաղուց դադարել են պարզապես լուսանկարներ հրապարակելու և ընկերների հետ շփվելու հարթակ լինելուց։ Դրանք դարձել են ինքնաներկայացման, ուշադրություն գրավելու, սեփական արժեքը հաստատելու և երբեմն նույնիսկ իրականությունից հեռանալու տարածք։
Այսօր դժվար է գտնել մի լուսանկար, որը որևէ չափով մշակված չէ։ Ֆիլտրերը փոխում են դեմքի դիմագծերը, հարթեցնում մաշկը, երիտասարդացնում արտաքինը և ստեղծում գրեթե կատարյալ պատկեր։ Իհարկե, գեղեցիկ երևալու ցանկությունը նորություն չէ։ Կանայք միշտ էլ ցանկացել են խնամված, գրավիչ ու գեղեցիկ տեսք ունենալ։ Բայց երբ սիրուն երևալու մոլուցքը դառնում է սեփական դեմքից ամաչելու խնդիր,այստեղ արդեն կարծես թե գլուխ է բարձրացնում հոգեբանական խնդիր։ Այս հարցի պատասխանի մեջ բազմազանություն փորձեցինք ներառել։ Նախ զրուցեցինք հոգեբան Անդրանիկ Դավիթյանի հետ, ապա նույն հարցը ուղղեցինք Արհեստական բանականությանը։
Սկսենք վերջից...
Արհեստական բանականությանը հարցրեցինք.
֊Ինչո՞ւ են կանայք սոցիալական ցանցերում հիմնականում հանդես գալիս ֆիլտրերով։
Արհեստական բանականության պատասխանը.
֊Աղջիկները ֆիլտրերով լուսանկարներ հրապարակում են ոչ միայն գեղեցկանալու, այլև մի քանի հոգեբանական պատճառներով։
1\. Իդեալականացված ինքնապատկեր ստեղծելու ցանկություն։ Սոցիալական ցանցերում մարդը հաճախ ներկայացնում է ոչ թե այնպիսին, ինչպիսին կա, այլ այնպիսին, ինչպիսին կուզենար լինել։ Ֆիլտրը օգնում է մոտենալ այդ պատկերին։
2\. Ինքնավստահության պակաս։ Որոշ աղջիկներ առանց ֆիլտրի իրենց այնքան էլ գեղեցիկ չեն համարում։ Ֆիլտրը դառնում է մի տեսակ պաշտպանություն սեփական արտաքինի նկատմամբ ունեցած անվստահությունից։
3\. Հավանության և ուշադրության պահանջ։ Հավանումները, մեկնաբանություններն ու հաճոյախոսությունները կարող են հաճույքի զգացում առաջացնել։ Դրանք երբեմն դառնում են արտաքին հաստատման աղբյուր՝ «ես գեղեցիկ եմ, ինձ նկատում են»։
4\. Սոցիալական համեմատություն։ Երբ ամեն օր տեսնում ես մշակված, կատարյալ դեմքեր, սկսում ես սեփական բնական արտաքինը համեմատել այդ պատկերների հետ։ Եվ ֆիլտրն աստիճանաբար դառնում է սովորական ընտրություն։
5\. Խաղ ու ինքնարտահայտում։ Իհարկե, բոլոր դեպքերը հոգեբանական խնդիրների հետ կապել պետք չէ։ Ոմանք պարզապես սիրում են էսթետիկա, փորձարկումներ, գեղեցիկ լուսանկարներ և իրենց տարբեր կերպարներով ներկայացնել։
Բայց կա ավելի խորքային հարց. երբ մարդը սովորում է իրեն սիրել միայն ֆիլտրով ստացված արտացոլանքի մեջ, կարող է աստիճանաբար օտարվել սեփական իրական արտաքինից։
Հիմա իրական հոգեբանը...
Նույն հարցը՝ ինչո՞ւ են կանայք այդքան հաճախ օգտագործում ֆիլտրեր և ինչ հոգեբանական պատճառներ կարող են թաքնված լինել դրա հետևում, ուղղեցինք նաև հոգեբան Անդրանիկ Դավիթյանին։
Ահա հոգեբանի պատասխանը.
1. Արտաքին գնահատականից կախվածություն։ Եթե մարդը միշտ արտաքին աշխարհիցա գնահատական ստանում որ արժեքավոր զգա , չափազանց զգայունա դառնում մարդկան կարծիքներից
2. Համեմատության գործոնը։ Սոցցանցերում մարդիկ իրենց լավ կողմերն են , ուրախ պահերն են ցուցադրում ու շատերին թվումա իրենք հետ են մնացել լավ կյանքից , ու փորձում են նմանվել
3. Ուշադրության պակասից։
Եթե իրական կյանքում մարդը ուշադրության , քնքշանքի պակաս է ունենում , սոցցանցերը տարածք են տալիս փոխհատուցելու ( Սա շատ ֆոտոներ տեղադրողներն են հիմնականում )
4. Մեծանալու վախ։
Երիտասարդ լինելու պատրանք են ստեղծում ( իրականության հեշտ չեն հաշտվում )։
Արժեքը ասոցացվումա ոնց որ արտաքինի հետ , եթե սիրուն եմ ուրեմն ընդունված եմ։
Երկու պատասխան, մեկ ընդհանուր հարց։
Արհեստական բանականության և հոգեբանի պատասխաններում կան ընդհանրություններ, բայց հոգեբանի դիտարկումներում ավելի ընդգծված է մի կարևոր հանգամանք. ֆիլտրերի հետևում երբեմն ոչ թե գեղեցիկ երևալու ցանկությունն է, այլ չբավարարված հուզական պահանջը, արտաքին գնահատականից կախվածությունն ու սեփական տարիքի կամ իրականության հետ հաշտվելու դժվարությունը։
Ի վերջո, խնդիրը ֆիլտր օգտագործելը չէ։ Յուրաքանչյուրն իրավունք ունի իր լուսանկարը մշակելու, գեղեցկացնելու և իրեն դուր եկող կերպարով ներկայանալու։
Խնդիրը սկսվում է այն ժամանակ, երբ մարդն այլևս չի հավանում իրեն առանց այդ ֆիլտրի։
Երբ գեղեցիկ երևալու ցանկությունը վերածվում է սեփական իրական դեմքը թաքցնելու անհրաժեշտության, արժե մտածել՝ իրականում ի՞նչ ենք փորձում փոխել՝ մեր արտաքի՞նը, թե՞ մեր ներսում եղած այն զգացողությունը, որ բավարար չափով գեղեցիկ, սիրված կամ ընդունված չենք։
Արմինե Մելքոնյանը հավաքեց պատասխանները ...


















































«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը