ԱՄՆ բարձրակարգ գաղտնիության ազգային անվտանգության կապի ցանցը խափանվել է
ԱՄՆ-ում խափանում է տեղի ունեցել Ազգային անվտանգության գործակալության (NSA) գաղտնի ներքին ցանցի աշխատանքում, որը նախատեսված է պետական գաղտնիք պարունակող տվյալների փոխանակման համար։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Աղբյուրը հղում անելով իրազեկ վեց աղբյուրի` խափանումը վերաբերել է NSA Net հարթակին։ Այս պահին որևէ նշան չկա, որ միջադեպը կիբերհարձակման հետևանք է։
Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ-ում վերջին շրջանում արձանագրված մի շարք խոշոր տեխնիկական խափանումների ֆոնին։ Դրանց հետևանքով նախկինում խաթարվել էին ամերիկյան խոշոր բանկերի, Microsoft-ի ծառայությունների և ավիահաղորդակցության աշխատանքները։
Հավելենք, որ NSA Net անվամբ ցանցը թույլ է տալիս աշխատակիցներին ներքին կարգով գաղտնի տեղեկատվություն փոխանցել: Աղբյուրների խոսքով՝ այս պահին կիբեռհարձակման որևէ ապացույց չկա:
Նշենք, որ աղբյուրները հայտնել են, որ մինչ գործակալությունը աշխատում է խնդրի մասշտաբները հասկանալու ուղղությամբ, այն ձեռնարկել է անձնակազմի ժամանման աստիճանական կարգ։


















































«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը