Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է
Երեքշաբթի Բելգրադից հյուսիս-արևմուտք ռազմական ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով օդաչուն զոհվել է։ Այս մասին հաղորդում են Սերբիայի Պաշտպանության նախարարությունից։
Նշենք, որ նախարարությունն առայժմ չի հայտնել վթարի պատճառը։ Հաղորդվում է, որ ՄԻԳ-29 կործանիչը վթարի է ենթարկվել տեղական ժամանակով առավոտյան ժամը 8։45-ի սահմաններում՝ Սերբիայի մայրաքաղաքից մոտ 50 կմ հեռավորության վրա գտնվող Ստարա Պազովա քաղաքի մերձակայքի դաշտում։ Հավելենք, որ սերբական մի շարք տեղական լրատվամիջոցներ հրապարակել են դաշտում այրվող ինքնաթիռի բեկորների, ինչպես նաև մոտակայքում կայանված շտապօգնության մեքենայի և ոստիկանական ավտոմեքենաների լուսանկարները։
Սերբիայի ՊՆ-ի հայտարարության համաձայն՝ միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով հատուկ հանձնաժողով կստեղծվի։
Նշենք, որ զոհված օդաչուն մայոր Գորան Բուլայիչն է (ծնված 1973 թվականին)։ Նա երկրի զինված ուժերում ծառայության է անցել 1996 թվականին։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։


















































«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը