Առաջարկվում է զինծառայությունից ազատվելու նոր հնարավորություն
Առաջարկվում է պետական պատվերի շրջանակում ՆԳՆ ուսումնական հաստատություն ընդունվելու և ոստիկանության ու Փրկարար ծառայության միջին մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն նախատեսել այն քաղաքացիների համար, որոնք չեն անցել պարտադիր զինծառայություն կամ ստացել են պարտադիր զինծառայությունից տարկետում։ Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ նոյեմբերի 17-ի նիստին ներկայացրեց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։
Նախագծի նպատակն է համապատասխան կրթական ծրագիրն ավարտած անձանց համար երաշխավորել ոստիկանության կամ ՓԾ միջին խմբի պաշտոններում ծառայության անցնելը՝ ՆԳՆ համակարգում ոստիկանական կամ ՓԾ պաշտոններում անընդմեջ 10 տարի ծառայելու պայմանով։
«Առաջարկվում է ուսումնառության ամբողջ ժամկետով, բայց ոչ ավելի, քան մինչև 35 տարին լրանալը, այդ անձանց զորակոչից տալ տարկետում, իսկ 10 տարի անընդմեջ ծառայելուց կամ 35 տարին լրանալուց հետո հիշյալ անձանց պարտադիր ժամկետային զինծառայության անցնելու պարտականությունը համարել իրացված։
Որպես պայմանի խախտման հետևանք՝ նախատեսել ուսման ծախսերը փոխհատուցելու պարտավորություն՝ բացառությամբ հիվանդության կամ անաշխատունակության հետևանքով ծառայությունից ազատվելու դեպքերի, ինչպես նաև ընդհանուր հիմունքներով զորակոչի ենթակա լինելու պայմանով»,- ասաց նախարարի տեղակալը՝ միաժամանակ հավելելով, որ շրջանավարտները կստանան ատեստավորում անցածի կարգավիճակ։
Հարակից զեկուցող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը կարևոր բարեփոխում որակեց նախագծի այն դրույթը, որով ՆԳՆ բարձրագույն դպրոց ընդունվածների համար կսահմանվի որոշակի քվոտա՝ զինծառայությունից տարկետում ստանալու հնարավորությամբ։


















































«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը