Եթե նման սպառնալիք կա, նրանք այնպիսի գին կվճարեն, ինչպիսին պատմության մեջ դեռևս չի վճարել ոչ մի երկիր. Թրամփ
Վաշինգտոնը լրջորեն է վերաբերվում ամերիկյան մայրաքաղաքում Իրանի կողմից այսպես կոչված «կեղտոտ ռումբի» կիրառման հնարավոր սպառնալիքին։ Այս մասին ըստ Reuters-ի հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Աղբյուրի փոխանցմամբ, Մանիլայում լրագրողների հետ զրույցի ժամանակ Թրամփին հարցրել են՝ արդյոք Իրանը պատրաստվում է Վաշինգտոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնել։ ԱՄՆ նախագահը դրական պատասխանի նշանով գլխով է արել, ապա հայտարարել, որ ամերիկյան իշխանություններն ուսումնասիրում են այդ տեղեկությունը։
Իսկ այն հարցին, թե արդյոք հարձակման անմիջական սպառնալիք կա, Թրամփը պատասխանել է. «Եթե նման սպառնալիք կա, նրանք այնպիսի գին կվճարեն, ինչպիսին պատմության մեջ դեռևս չի վճարել ոչ մի երկիր»։
Նշենք, որ ավելի վաղ CNN-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ ամերիկյան հետախուզության գնահատականներով՝ Թեհրանը Վաշինգտոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնելու հնարավոր ծրագրեր է մշակում։ Ի պատասխան հեռուստաալիքի հրապարակած տեղեկության՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը, անհիմն լուրեր տարածելով՝ այդ թվում Իրանի կողմից իբր «կեղտոտ ռումբ» պատրաստելու մասին, տեղեկատվական դաշտ են նախապատրաստում Թեհրանի դեմ նոր ագրեսիայի համար։
Նշենք, որ «կեղտոտ ռումբը» սարք է, որում սովորական պայթուցիկ նյութերն օգտագործվում են ռադիոակտիվ նյութեր տարածելու համար։ Ի տարբերություն միջուկային զենքի՝ այն միջուկային պայթյուն չի առաջացնում, սակայն կարող է հանգեցնել ռադիոակտիվ աղտոտման, խաթարել քաղաքային ծառայությունների աշխատանքը և խուճապ առաջացնել բնակչության շրջանում։


















































Թրամփը կաջակցի Ռուսաստանի հետ միայն այն պայմանավորվածություններին, որոնք կամրապնդեն Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությունը․ Քուշներ
Մենք չենք մնա «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակում. Ղալիբաֆ
Վաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա համաձայնագիր կնքել․ Բեսենթ
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը