Երևանում անցկացվել է հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը. «Սպուտնիկ Արմենիա»
Երևանում մեկնարկել է ՀԿԵ-ի (Ռուսական երկաթուղիների դուստր ընկերություն) կոնցեսիայում գտնվող հայկական երկաթուղու գործունեության հարցերը քննարկելու նպատակով հայ–ռուսական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։ Երկու երկրների ներկայացուցիչների միջև քննարկումն ընթանում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում փակ ռեժիմով՝ առանց մամուլի մասնակցության:
Աշխատանքային խումբը ստեղծվել է հոկտեմբերին՝ 3 ամիս ժամկետով՝ երկաթուղու գործունեության հարցերը լուծելու համար: Հայկական կողմից այն գլխավորում է ՏԿԵ նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը: Ռուսական կողմից ընդգրկվել են ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին:
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ կոնցեսիոն համաձայնագրի նպատակահարմարության թեման առաջին անգամ բարձրացվեց 2026 թվականի փետրվարին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց այն թեզը, թե «Ռուսական երկաթուղիների կառավարումը Հայաստանին զրկում է ռազմավարական դիրքերից և մրցակցային առավելություններից»։
Ավելի ուշ նա Մոսկվային առաջարկեց դիտարկել կոնցեսիան բարեկամ 3–րդ երկրին հանձնելու հնարավորությունը՝ պոտենցիալ տարբերակների թվում նշելով, մասնավորապես, Ղազախստանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի կեսերին Հայաստանն ու Ռուսաստանը աշխատանքային խումբ են ստեղծել՝ երկաթուղու շահագործման հետ կապված հարցերը լուծելու համար։ Հայկական կողմից այն գլխավորում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Դավիթ Իվանյանը։ Ռուսական կողմից` ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին։


















































Ռուսական կոնցեսիայի հետ խնդիր չունենք, բայց ասել եմ՝ տվեք հարցի պատասխանը, թե ոնց է Հայաստանի երկաթուղին դառնալու մրցունակ. Փաշինյան
Ռուսական կողմի հետ ընդհանուր քննարկումներ են եղել, մանրամասների մասին, երբ պահը գա՝ կհայտարարվի. Խուդաթյան
Կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ. Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրենին
Հայտնի է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի հայաստանյան այցի օրը
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը