Սոբյանին․ Մոսկվայի ուղղությամբ հարյուրավոր անօդաչուներ են խոցվել
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը գիշերվա ընթացքում պարբերաբար տեղեկություններ է հրապարակել հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին։ Ըստ նրա նոյեմբերի 16-ի երեկոյից մինչև նոյեմբերի 17-ի գիշերը Մոսկվայի մատույցներում խոցվել է շուրջ 200 անօդաչու թռչող սարք։
Սոբյանինը հայտնել է, որ անօդաչուների բեկորների անկման վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։ Մայրաքաղաքի քաղաքապետարանի ղեկավարի հրապարակումները փաստում են, որ հակաօդային պաշտպանության համակարգերը ստիպված են եղել երկար ժամանակ աշխատել բարձր լարվածության պայմաններում։
Այս օրերին Մոսկվան ենթարկվում է զանգվածային հարձակման. նոյեմբերի 15-ի ժամը 17:00-ից մինչև նոյեմբերի 16-ի առավոտյան ժամը 08:00-ն Մոսկվայի մարզի ուղղությամբ շարժվել էր մոտ 600 անօդաչու թռչող սարք, որոնցից 191-ը, ըստ քաղաքապետի, խոցվել էր Մոսկվայի մատույցներում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ նոյեմբերի 15-16-ի հարձակումների վերաբերյալ հայտնել էր, որ երկրի տարբեր շրջաններում խոցվել է 1336 անօդաչու։ Reuters-ի փոխանցմամբ՝ սա 2022 թվականից ի վեր Ռուսաստանի տարածքում գրանցված ամենախոշոր հայտարարած ցուցանիշն էր։
Գիշերային սահմանափակումներից հետո նոյեմբերի 17-ի ընթացքում Մոսկվայի օդանավակայաններում սկսվել է թռիչքների և վայրէջքների վերականգնումը։ Սահմանափակումները մասամբ հանվել են, և օդային հաղորդակցությունը սկսել է աստիճանաբար վերադառնալ բնականոն հուն։


















































«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը