Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Համաձայնեցված է Պուտին-Թրամփ-Սի Ծինփին եռակողմ հանդիպման պատվիրակությունների կազմը Սահմանադրության փոփոխությունը ներքին օրակարգ է. Միրզոյան ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ նոյեմբերի 18-23-ը Վաղը տեղի կունենա «Կամավորների կոալիցիայի» կարևոր հանդիպում Հրդեհ՝ Վախթանգ Անանյան փողոցի տներից մեկում Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն. ՊՆ Գևորգ Պապոյանը պատրաստվում է դիմել ԵԱՏՄ դատարան, որպեսզի բողոքարկի այն ձկան արտահանման հարցը, որը անգամ Նիկոլ Փաշինյանն է հրաժարվում ուտել Պայմանագրային զինծառայող է մահացել Արմեն Ղազարյանը Միգրացիայի 11-րդ միջազգային համաժողովին ներկայացնում է Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթությունները Շարունակելու ենք պահպանել ու պաշտպանել մեր հերոսների հիշատակը՝ անկախ նրանից, թե դա ում է անհանգստացնում. Դանիելյան Ադրբեջանցիների ախորժակն ակնհայտորեն բացվել է՝ Ամարասն ուդիական են հռչակել. Աբրահամյան Անկախությունից հրաժարում քարոզողների գործունեությունը կարգելվի.Գալյան
Համաձայնեցված է Պուտին-Թրամփ-Սի Ծինփին եռակողմ հանդիպման պատվիրակությունների կազմը Սահմանադրության փոփոխությունը ներքին օրակարգ է. Միրզոյան ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ նոյեմբերի 18-23-ըՎաղը տեղի կունենա «Կամավորների կոալիցիայի» կարևոր հանդիպումՀրդեհ՝ Վախթանգ Անանյան փողոցի տներից մեկումՀայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն. ՊՆ
Գևորգ Պապոյանը պատրաստվում է դիմել ԵԱՏՄ դատարան, որպեսզի բողոքարկի այն ձկան արտահանման հարցը, որը անգամ Նիկոլ Փաշինյանն է հրաժարվում ուտել
Պայմանագրային զինծառայող է մահացելԱրմեն Ղազարյանը Միգրացիայի 11-րդ միջազգային համաժողովին ներկայացնում է Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթությունները Շարունակելու ենք պահպանել ու պաշտպանել մեր հերոսների հիշատակը՝ անկախ նրանից, թե դա ում է անհանգստացնում. ԴանիելյանԱդրբեջանցիների ախորժակն ակնհայտորեն բացվել է՝ Ամարասն ուդիական են հռչակել. Աբրահամյան Անկախությունից հրաժարում քարոզողների գործունեությունը կարգելվի.ԳալյանԱլեն Սիմոնյանն ընդունել է Օդրոնե Պերկաուսկիենեի գլխավորած պատվիրակությանը Ամեն օր մեծացող խաղաղության գինն ու ծնկաչոք ապրելու ցավը Ալեն Սիմոնյանն ու Լեոնիդաս Պանտելիդեսը քննարկել են անհայտ կորածների հարցըՆոյեմբերի 19-ին Պուտինի և Թրամփի միջև լիարժեք բանակցություններ նախատեսված չեն. Պեսկով Դանակահարված քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց Անթալիայի օդանավակայանում 69 մարդ է տարհանվել ինքնաթիռում պայթյունի վտանգի մասին ահազանգից հետոՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ճապոնիայի դեսպանի հետՍա օլիգարխիայի Սահմանադրություն է. ձեր պատասխանատվության ժամը եկել է, և հերթով գտնում եք ձեր տեղը՝ ՀՀ ինքնիշխան պետության բանտախցերում. Փաշինյանը՝ ընդդիմությանըԳետեր կան, որոնք Հայաստանի տարածքից մտնում են Ադրբեջանի տարածք, պետք է հասկանանք՝ ինչ կանոններով ենք կառավարելու. ՓաշինյանՀանրային բարիքը, որը ստեղծել ենք և այսօր մեր ժողովուրդն օգտվում է, խաղաղության պտուղ է. Ավանեսյան
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հարց
Մրցակցության հանձնաժողովը հակամրցակցային համաձայնության համար մոտ 87,5 մլն ՀՀ դրամի տուգանել է «Վիվա Արմենիա»-ին, «Յուքոմ»-ին և «Տելեկոմ Արմենիա»-ին«Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանnւթյունը կատարողներից Հարություն Սահակյանին տեղափոխել են ՀայաստանԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համարՊապիկյանն ու Հնդկաստանի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցերԱբու Դաբիում աճուրդի է հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իրՈր թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլոր զամբյուղներըTRIPP-ի հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ․ ԲայրամովՀեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պաշտոնական ֆեյսբուքյան էջը կոտրել ենՀայտնի են 2027-ի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըՄԻՊ-ն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են Ադրբեջանում հայ գերիների խնդիրներըToyota-ն «Չայնիի» ոլորաններում բшխվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին. վիրավnրները հարազատ եղբայրներ են«Մարդկային» (human) բառը դարձել է տարվա բառ՝ ըստ Քեմբրիջի բառարանիԵրեք պետության ղեկավարները Շենժենում եռակողմ հանդիպմանը կքննարկեն համաշխարհային խաղաղությանը վերաբերող հարցեր. ՉԺՀ ԱԳՆՈ՞վ է ասել, որ մենք ուզում ենք ԵԱՏՄ-ն փոխարինել ԵՄ-ով, մենք ուզում ենք ԵՄ-ում ավելի շատ վաճառել, ԵԱՏՄ-ում ավելի շատ վաճառել. Պապոյան2027 թ․ կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարԵս շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Յոհան ՎադեֆուլԾեծկռտուք՝ Օշականում․ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, կասկածյալները հայր ու 2 որդիներ ենՍի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. Պուտին2-րդ շարքում կայանելու, մինչև 12 տարեկան երեխայի տեղափոխման կանոնները խախտելու համար կբարձրացվի տուգանքի չափը. ԱԺ-ն ընդունեց նախագիծըՎլադիմիր Պուտիը և Սի Ծինփինը հանդիպել են Շենժենում Քուվեյթում ամերիկյան ավիաբազան հարձակման է ենթարկվել Իրանի կողմից Ուզում են Թևանյանին հոգեբանական կտտանքների ենթարկելով՝ ապահովել նախակաթվածային վիճակ. Սավգուլյան Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը. «Հրապարակ»ՔՊ-ն սադրիչ պլան ունի. «Հրապարակ»Վլադիմիր Պուտինի այսօրվա այցը Չինաստան սովորական դիվանագիտական այց չէ. ԲաբայանՌուսական բանակը գրավեց Զապորոժիեի մարզի ԶալիվնոյենՌԴ ՊՆ-ն հայտնել է Կեմերովոյի մարզում Ան-12-ի կործանման հետևանքով 19 մարդու զոհվելու մասին
Հայաստան

Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակnւմների խնդիրն ավելի է սրվել․ ՄԻՊ

Վերջին շրջանում Պաշտպանին հասցեագրվող դիմում-բողոքների, թեժ գծին ստացվող զանգերի, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի մարզային այցերի արդյունքները վկայում են, որ թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել։

Այս առումով խիստ մտահոգիչ է այն, որ տարիներ շարունակ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացվող և լրջագույն բացասական հետևանքների հանգեցնող խնդրին լուծում չի տրվում։ Մարդու իրավունքների պաշտպանը տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ իր գործունեությունն ամփոփող հաղորդումներում տարիներ շարունակ բարձրաձայնում է թափառող շների հարձակումների կանխարգելման ոլորտում առկա համակարգային և բազմաշերտ խնդիրները՝ շեշտադրելով դրանց ազդեցությունը մարդու կյանքի, առողջ ու անվտանգ շրջակա միջավայրում ապրելու իրավունքների պատշաճ իրացման վրա։

Հաշվի առնելով մարդու իրավունքների խախտումների վտանգավորության աստիճանն ու խնդրի հրատապությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը յուրաքանչյուր դեպքով պարզաբանումներ է պահանջել իրավասու մարմիններից՝ հատուկ ընդգծելով, որ խնդրի արդյունավետ լուծման համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր ու մասնագիտական քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ։ Պաշտպանն ընդգծել է նաև, որ անհրաժեշտ է ստեղծել համապատասխան իրավական դաշտ և նախատեսել բավարար ֆինանսավորում՝ արձանագրված խնդիրներին պատշաճ լուծում տալու համար։ Ընդ որում, խնդրի լուծմանն ուղղված միջոցառումները պետք է կրեն համալիր բնույթ։ Այս տեսանկյունից կարևոր է նաև աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների ապահովումը։

Թեև Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ և իրավասու մարմինների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում մի շարք անհատական դիմում-բողոքներով բարձրացվող հարցերի հնարավոր է լինում տալ լուծում, այնուհանդերձ, դրանք իրավիճակային են և համակարգային առումով խնդիրը շարունակում է մնալ չլուծված։

Պաշտպանի աշխատակազմի կատարած ուսումնասիրությունները և ստացված տվյալները վկայում են, որ շարունակում է չլուծված մնալ նաև թափառող շների հարձակման հետևանքով մարդկանց առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման հետ կապված խնդիրը։

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Պաշտպանը մեկ անգամ ևս ընդգծում է, որ մարդկանց վրա թափառող շների հարձակման դեպքերը կանխելու ուղղությամբ պետությունը պետք է մշակի և իրացնի առավել արդյունավետ և գործուն կառուցակարգեր, որոնք առավելագույնս կնպաստեն խնդրի լուծմանը, կապահովեն մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը և կբխեն կենդանիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի պահանջներից։

Դրանից բացի, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ունեցած պոզիտիվ պարտականությունների համատեքստում պետությունը պետք է մշակի և իրացնի կառուցակարգեր՝ թափառող շների հարձակման հետևանքով քաղաքացիների առողջությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ իրավական հիմքերի ստեղծման և գործնականում դրանց պատշաճ կիրառության նպատակով։