Մեծամասնությունն արտահայտվել է նիստերին մասնակցելու օգտին. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Արսեն Գևորգյանի մահվանից և Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո բուռն քննարկումներ են ծավալել «Ուժեղ Հայաստանում»՝ շարունակե՞լ մասնակցել ԱԺ աշխատանքներին, թե՞ բոյկոտել ու տեղափոխվել փողոց, իսկ խորհրդարան վերադառնալ միայն այն ժամանակ, երբ հնարավոր կլինի այդ մանդատներն օգտագործել իշխանափոխության համար։
Երկար քննարկումներից հետո մեծամասնությունն արտահայտվել է նիստերին մասնակցելու օգտին, ուստի այսօր «ուժեղները» ներկա կլինեն հերթական քառօրյային, թեպետ անցած շաբաթվա արտահերթը բոյկոտել էին։ Նրանք նիստերին կմասնակցեն սեփական օրակարգով՝ ելույթներ ունենալով Արսեն Գևորգյանի մահվան և քաղաքական հետապնդումների մասին։ Կա նաև տեսակետ, որ խորհրդարանի աշխատանքները բոյկոտելն «ուժեղներին» կազատի ռիսկից, որ խմբակցությունում գուցե ինչ-որ մարդիկ իշխանական ճնշումներին չդիմանալով՝ կողմ կքվեարկեն ալիևյան սահմանադրությանը։ Նաև այս պատճառով ընդդիմադիր ամենամեծ ֆրակցիայում կարծում են, որ ճիշտ չէ բոյկոտը, պետք է մասնակցել ու վճռական դեմ քվեարկել՝ ցույց տալով, որ այդ խոսակցությունները սին են։
Նրանք կարծում են, որ Սամվել Կարապետյանի մեկամսյա կալանքն էլ այդ նպատակով է՝ նրան պատանդ են պահում, որ ազդեն թիմակիցների վրա։ Եվ 1 ամսով կալանավորելն էլ դրանով է պայմանավորված, քանի որ նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին նոր սահմանադրության նախագիծը կբերեն ԱԺ»։


















































«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը