ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Չնայած Տիգրան Ավինյանն ու մտերիմները թիմին փորձում են համոզել, որ Ավինյանն անփոխարինելի է, եւ ռիսկային է լինելու 2028 թվականի ընտրություններին նրա փոխարեն այլ թեկնածու առաջադրելը, քանի որ համայնքային ողջ ապարատը նրա «տակ» է, եւ առանցքային կառույցներում էլ նրա մտերիմներն ու բարեկամներն են, որոնք, ինչքան էլ ՔՊ-ական լինեն, նույն եռանդով այլ թեկնածուի օգտին չեն աշխատի, սակայն ՔՊ-ում խուլ ընդվզում կա նրա թեկնածության հարցում, եւ փորձելու են Փաշինյանին համոզել, որ Ավինյանն ամենաքննադատված ու ամենաձախողված քաղաքապետերից է՝ չարժե նրան առաջադրել։ Խնդիրը ոչ միայն Երեւանում տրանսպորտի, մաքրության, խցանումների եւ այլ ակնառու իրավիճակներն են, այլեւ, ինչպես մեր աղբյուրն ասաց, Ավինյանի ախորժակը՝ կապված շինթույլտվությունների հետ։ ՔՊ-ականների այս խումբը վստահ է, որ Ավինյանն ամենաշատն է դավաճանել հեղափոխական արժեքներին, եւ սոլիդ երեւանցիներին դժվար է լինելու համոզել, որ նրան քվե տան»։


















































«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը