Ո՞րն է պետական արարողակարգի ծառայության պետի հեռացման պատճառը. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ երեկ աշխատանքից ազատվեց Պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը, որն այդ պաշտոնում վերանշանակվել էր օգոստոսի 28-ին՝ ընտրություններից հետո ձեւավորված նոր կառավարությունում։
Գագիկ Վանոյանը ղեկավարում է Պետական արարողակարգի ծառայությունը, որի գործառույթների մեջ է պետական մակարդակով պաշտոնական այցերի, ընդունելությունների եւ արարողակարգային միջոցառումների կազմակերպումը։ Թեպետ պաշտոնապես չհաղորդվեց պաշտոնանկության պատճառների մասին, սակայն կառավարության աղբյուրները հայտնում են, որ Վանոյանի հեռացման պատճառը COP17 միջոցառման կիքսն է․ այդ օրը Հայաստան ժամանած Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին Փաշինյանն անվանեց Ղազախստանի նախագահ, նա կարդում էր պրոտոկոլի՝ իրեն տրված թղթից:
Հավանաբար, աշխատակազմն էր շփոթել, ինքն էլ մեխանիկորեն կարդում էր՝ հարուցելով նախագահ Ժապարովի զարմանքը, որը նկատելի է տեսանյութերում, եւ որն աղմուկի տեղիք տվեց։ Այս 8 տարում արարողակարգի մեծ թվով ղեկավարներ են կառավարությունում փոխվել` այս պաշտոնյան մշտապես քավության նոխազի դերում է»։
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։


















































Գագիկ Վանոյանն ազատվել է Պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից
Գագիկ Ծառուկյանի գործը քաղաքական պատվեր է, նա պետք է տուժող լիներ, ոչ թե՝ մեղադրյալ. Մեսրոպ Մանուկյան
Բոլորի համար արդեն պարզ է, որ այս քրեական գործում իրական տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է, և հենց նրա նկատմամբ է խարդախություն կատարվել. ԲՀԿ
Ոչ թե Գագիկ Ծառուկյանն է խարդախությnւն կատարել, այլ, որ որպես տուժnղ ներկայացվող Իրանի քաղաքացիները նրանից առնվազն 14․5 միլիոն դոլար են հափշտшկել. Երեմ Սարգսյան (տեսանյութ)
Սահմանվել է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. Hraparak.am