Բրիտանացի տղամարդը ոտքով շուրջերկրյա ճանապարհորդության է մեկնել և տուն վերադարձել 28 տարի անց
57-ամյա Կարլ Բուշբին իր արշավը սկսել էր 1998 թվականի նոյեմբերի 1-ին՝ 28 տարեկան հասակում։ Իր ճանապարհորդությունը նա սկսել է Չիլիից։ Տարիների ընթացքում նա անցել է 50 000 կմ, ոտքով հատել 29 երկիր և վերադարձել Միացյալ Թագավորություն։
Կարլը ճամփորդության համար երկու խիստ կանոն էր սահմանել՝ չօգտագործել տրանսպորտային միջոցներ և չդիմել կարճ ճանապարհների, այլ անցնել նախատեսված ամբողջ երթուղին։
Հինգշաբթի օրը Բուշբին հայտարարել է, որ հատել է Լա Մանշը և ուղղություն է վերցրել դեպի իր հարազատ Հալ քաղաք։
«Այսքան տարիներ անց հիանալի է ոտքերի տակ զգալ հայրենի հողը։ Հեշտ չի եղել, բայց դժվարություններն այն պատճառներից են, թե ինչու եմ ես սա անում. ապացուցելու, որ ունակ եմ ավելին անել, քան կարծում եմ»,- ասել է նա։
Բուշբին իր ճամփորդության նախավերջին հատվածն անցել է լողալով. նա 20 ժամվա ընթացքում հատել է Լա Մանշը և հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15:30-ին, ոտք դրել Միացյալ Թագավորություն։


















































ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»
Այս պահին իշխանության գլխավոր խնդիրն այդ ահաբեկչին Ադրբեջանին ողջ և առողջ վերադարձնելն է. Էդգար Ղազարյան
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. Hraparak.am