Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Անգլիացի ջենտլմենի պիջակի թևքի չորս կոճակի գաղտնիքը Մոսկվայում մահացել է Գրիգորի Արկադևիչ Գաբրիելյանցը Վաճառվել է «Տիտանիկ»-ի հայտնի ադամանդյա մատանին Մահացել է ԽՍՀՄ երկրաբանության վերջին նախարար, բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Ռուսաստանի ՀՕՊ ուժերը 12 ժամում ոչնչացրել են ուկրաինական 38 անօդաչու թռչող սարք Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար 1988-ի նոյեմբերի 22-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը պաշտոնապես դատապարտեց Հայոց ցեղասպանությունը Մահացել է Հոմայի և Մկնիկի մասին հեքիաթների հեղինակ Ալբերտ Իվանովը Պատրաստ եղեք լինել շանտաժի զոհի կողքին. Սողոյան Արարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակով Ինչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից 19 մարդ է թունավորվել
Անգլիացի ջենտլմենի պիջակի թևքի չորս կոճակի գաղտնիքը
Մոսկվայում մահացել է Գրիգորի Արկադևիչ Գաբրիելյանցը
Վաճառվել է «Տիտանիկ»-ի հայտնի ադամանդյա մատանինՄահացել է ԽՍՀՄ երկրաբանության վերջին նախարար, բարերար Գրիգորի ԳաբրիելյանցըՌուսաստանի ՀՕՊ ուժերը 12 ժամում ոչնչացրել են ուկրաինական 38 անօդաչու թռչող սարքՋերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար1988-ի նոյեմբերի 22-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը պաշտոնապես դատապարտեց Հայոց ցեղասպանությունըՄահացել է Հոմայի և Մկնիկի մասին հեքիաթների հեղինակ Ալբերտ ԻվանովըՊատրաստ եղեք լինել շանտաժի զոհի կողքին. ՍողոյանԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԻնչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետոԳերմանիայում եկեղեցում շմոլ գազից 19 մարդ է թունավորվելՈղբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են  2 «Mercedes», «Nissan Tiida», «Kia Forte» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները Գեղարքունիքի և Լոռու մարզերում ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալՎարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղումՀայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելլիի հետՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալ Կլաուդիո Կորդոնեի հետՌուսական «Sparta II» բեռնատար նավը Բալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել Փլատակներում մարդիկ են մնացել, այդ թվում՝ երեխաներ Ռազմական ոստիկանության պետը նոր հանձնարարականներ է տվելՀուսով եմ, որ Հայաստանը կրկին կունենա այնպիսի իշխանություն, որ կկարողանա վարել արժանապատիվ արտաքին քաղաքականություն. ԱշոտյանԲելգիան 14 ժամով կփակի իր օդային տարածքըԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը այցելել է Երևանի Կապույտ մզկիթՄեր մասին սուտ մի՛ խոսիր. ԴանիելյանՄալանկարա Ասորի Ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարքն աղոթում է Հայ Եկեղեցու և նրա գահակալի համարՋերմուկի ջրաբանական արգելավայրի 37.2 տոկոսն օկուպացված է Ադրբեջանի կողմից․ «Հետք»Նրանք կիմանան, թե ում են ֆինանսավորում՝ նրանց, ովքեր հետագայում կսպանեն իրենց. ԶախարովաՀայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ4.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ԻրանումԱշնան վերջին լիալուսինը՝ Երկրին ավելի մոտ. Ազիզյան Նրանց անձնագրերում Ադրբեջան գրելը սադիստական քայլ է. Հակոբյան ՀՀԿ-ի և «Միասնական Ռուսաստան»-ի համագործակցությունը բխում է մեր պետությունների շահերից. Շարմազանով«Սիներգիա» համալսարանը Հայաստանում բարձրագույն կրթություն է առաջարկում․ իսկ ի՞նչ է կատարվում նրա հետ ՌուսաստանումՆոյեմբեր-դեկտեմբերին Արեգակը հորիզոնից շատ ցածր է գտնվում. ՍուրենյանԱյսօր Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն էԴենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքումՀարկ Քեյնը մի քանի ամիս բաց կթողնի խաղերըԵս տեղափոխվում եմ Հայաստան ապրելու, սովորում եմ հայերեն․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուՄայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալի հանդիպումը Պաղեստինի ԱԳ նախարարի հետ2024թ. ստացած ՀՀ իմ անձնագրում ծննդավայրս նշված է Ստեփանակերտ, իսկ նույնականացման քարտում՝ ՀՀ. Բեգլարյան
Գերմանիայի արտաքին գործերի նախարարը ինչո՞ւ է միջամտում Հայաստանի ներքին գործերին և թելում Ադրբեջանի թելը
Աշխարհը պաշտոնապես թևակոխել է կլիմայական ծայրահեղությունների դարաշրջան. Ազիզյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսըԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՄոտ 1,5 մլն դրամի գույքային վնաս՝ «Գրանդ Քենդի» ընկերությանը․ ոստիկանությունը փնտրում է ընկերության 46-ամյա աշխատակցինԻրանի դեմ վերջին երկու պшտերազմների ընթացքում զnհվել է առնվազն 428 երեխա և դեռահասԻրանը ներկայացրել է ստորգետնյա «հրթիռային քաղաք»Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
Մամուլ

Աշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Չինաստանի հարավային տեխնոլոգիական և տնտեսական հզորության խորհրդանիշ հանդիսացող Շենժեն քաղաքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ պատմության մեջ առաջին եռակողմ գագաթնաժողովը միջազգային հարաբերությունների արենայում արձանագրվեց որպես բացառիկ դիվանագիտական տեսարան, որի արտաքին փայլն ու պատմական մասշտաբայնությունը կտրուկ հակադրության մեջ են շոշափելի քաղաքական ու իրավական արդյունքների բացակայության հետ։

Շենժենի ընտրությունն ինքնին պատահական չէր, քանի որ երբեմնի ձկնորսական գյուղից համաշխարհային նորարարական կենտրոնի վերածված այս մեգապոլիսը Պեկինի համար ծառայեց որպես իդեալական հարթակ՝ ցուցադրելու սեփական քաղաքակրթական ու տնտեսական վերելքը և աշխարհին ներկայացնելու մի նոր իրականություն, որտեղ գլոբալ օրակարգը ձևավորվում է ոչ թե արևմտյան ավանդական մայրաքաղաքներում, այլ ասիական նոր ուժային կենտրոնում։

Միջազգային փորձագիտական հանրության գերակշիռ մասը Շենժենի հանդիպումը դիտարկում է որպես «Յալթա 2.0» ձևաչափի ուրվագծման փորձ՝ աշխարհակարգի արմատական վերաձևման մի հայտ, որով երեք գերտերության առաջնորդները ձգտում են վերակենդանացնել «մեծ տերությունների և ազդեցության գոտիների» դասական, բայց միաժամանակ վտանգավոր քաղաքականությունը։ Մյուս կողմից էլ՝ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված և կանոնների վրա հիմնված միջազգային համակարգի փոխարեն այստեղ առաջ է մղվում գործարքային աշխարհաքաղաքականության տրամաբանությունը, որտեղ փոքր ու միջին պետությունների ինքնիշխանությունը ստորադասվում է միջուկային գերտերությունների ռազմավարական հարմարավետությանը։

Փորձագետների համոզմամբ, գաղափարախոսական, տնտեսական և աշխարհաքաղաքական խոր տարաձայնություններով հանդերձ, Թրամփին, Սիին և Պուտինին միավորում է մի ընդհանուր, առանցքային շահ՝ ձերբազատվել միջազգային վերահսկողության մեխանիզմներից, բազմակողմ ինստիտուտների սահմանափակումներից և իրավական պատասխանատվությունից։ Այս չգրված փոխըմբռնման հիմքում ընկած է միմյանց կենսական շահերի գոտիներում չմիջամտելու սկզբունքը, որտեղ առաջնորդներից յուրաքանչյուրը ակնկալում է գործել առանց արտաքին խոչընդոտների ու միջազգային ճնշումների։

Պուտինը ձգտում է ամրագրել իր ազատ գործողությունների իրավունքն ու տարածքային ձեռքբերումները Ուկրաինայում և հետխորհրդային տարածքում, Սի Ծինփինը հետևողականորեն նախապատրաստում է Թայվանի հարցի լուծման իր սցենարը՝ նվազագույնի հասցնելով Վաշինգտոնի միջամտության հավանականությունը, իսկ Թրամփը վերահաստատում է Միացյալ Նահանգների բացառիկ գերիշխանությունն ու ազդեցության մենաշնորհը Արևմտյան կիսագնդում՝ վերակենդանացնելով Մոնրոյի դոկտրինի ժամանակակից մեկնաբանությունը։

Թեև գագաթնաժողովի արդյունքներով չեն ստորագրվել իրավաբանորեն պարտավորեցնող ռազմավարական պայմանագրեր, հանդիպման փաստն ինքնին էական և ասիմետրիկ ազդեցություն է թողել երեք առաջնորդների քաղաքական դիրքերի վրա՝ յուրաքանչյուրին տալով յուրովի կապիտալիզացվող դիվանագիտական դիվիդենտներ։

Այս եռանկյունու անվիճելի գլխավոր շահառուն Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինն է։ Ընդունելով պատմական գագաթնաժողովը չինական հողի վրա՝ Սին միջազգային հանրությանը և սեփական ժողովրդին ներկայացավ որպես համաշխարհային քաղաքականության գլխավոր ճարտարապետ և առանցքային միջնորդ, որն ունակ է նույն բանակցային սեղանի շուրջ նստեցնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներին։ Պեկինը ոչ միայն ապահովեց հանդիպման կազմակերպչական ու արարողակարգային կատարելությունը, այլև լիակատար վերահսկողություն սահմանեց բանակցային օրակարգի և ամփոփիչ փաստաթղթի՝ «Խաղաղության հռչակագրի» բովանդակության ու ձևակերպումների նկատմամբ։ Սա Չինաստանին թույլ է տալիս դիրքավորվել որպես պատասխանատու գերտերություն և կայունության երաշխավոր՝ միաժամանակ խորացնելով ԱՄՆ-ի և նրա եվրոպական դաշնակիցների միջև առկա անվստահությունը։

Վլադիմիր Պուտինի համար Շենժենի գագաթնաժողովը դարձավ խոշոր դիվանագիտական հաջողություն և Արևմուտքի կողմից տարիներ շարունակ իրականացվող քաղաքական մեկուսացման ռազմավարության փաստացի փլուզման խորհրդանիշ։ ԱՄՆ նախագահի և Չինաստանի ղեկավարի կողքին կանգնելով՝ Ռուսաստանի նախագահը համաշխարհային լսարանին կրկին ներկայացվեց որպես ոչ թե տարածաշրջանային խաղացող կամ մեկուսացված առաջնորդ, այլ աշխարհի ճակատագիրը որոշող երեք գերտերությունից մեկի հավասարազոր ղեկավար։

Ավելին՝ Մոսկվայի համար գագաթնաժողովն ուներ նաև խիստ գործնական տնտեսական ենթատեքստ, քանզի ամփոփիչ հռչակագրում տեղ գտած նավթամթերքի և էներգակիրների մատակարարումների կայունության ու ավելացման մասին դրույթը միջազգային տնտեսագետների ու քաղաքագետների կողմից միանշանակ գնահատվեց որպես ռուսական էներգակիրների նկատմամբ արևմտյան պատժամիջոցների ռեժիմի թուլացման և էներգետիկ շուկաների վերաբաշխման լեգիտիմացման ազդակ։ Այս ձևակերպումը Կրեմլին հնարավորություն է տալիս ամրապնդել իր դիրքերը համաշխարհային էներգետիկ շուկայում և չեզոքացնել պատժամիջոցային ճնշումների հետագա խստացման փորձերը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: