Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները․ Տիգրան Աբրահամյան
Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները։ Այս մասին գրել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«ՊՆ-ում 4 տարի մտածել են ու ԳՇ պետի համար «արդարացում» մտածել 2022 թվականի սեպտեմբերյան մարտերից հետո՝ «ադրբեջանցիները կսովածանան ու հետ կգնան» արտահայտության վերաբերյալ:
ԳՇ պետն ասում է, որ դա ասել է, որպեսզի ջերմուկցիները վերադառնան, իսկ քաղաքը զարգանա:
Եթե նման բան ասեր մի պատահական մարդ կամ շրջակա գյուղերից մեկի գյուղապետը, միգուցե, մարդիկ հասկանային, կամ թեման այսքան երկար չքննարկվեր, սակայն այս անլրջության և անհեթեթության հեղինակը երկրի թիվ մեկ զինվորականի կարգավիճակ ունեցող և գեներալ-լեյտենանտի ուսադիր կրող անձ է:
Այս մարդը վստահաբար չի էլ պատկերացնում, թե իր խոսքերն ու այսօրվա արդարացումներն ինչ ազդեցություն են ունենում ԶՈւ-ի, հասարակության և հետագա ընթացքի վրա:
Դժվար էլ տվյալ անձը գիտակցի, թե իր պահվածքը կողքից կամ բանակի ներսում որքան զավեշտալի է հնչում: Ինչ ասեմ, եթե որոշել է մինչև վերջ խայտառակ լինել, իրեն դժվար էլ որևէ մեկը կարողանա խանգարի:
Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»,- գրել է Աբրահամյանը։


















































Բագրատ Սրբազանի դեմ իշխանության ապօրինի գործողությունները բազմաշերտ են. Աբրահամյան
Ձեր ստեղծածը թղթե տնակ է՝ գունազարդված ու գեղեցիկ փաթեթավորված, որը բոլոր ստուգատեսները տապալել է. Աբրահամյան
Ինչ էլ ասեք քարոզչության, իրար խաբելnւ և մարդկանց մոլորեցնելու համար, մեկ է՝ ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ տեսել են. Աբրահամյան
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...
30 տարի գործեց, 50 տարի լռեց, 2002-ից վերականգնեցինք․ ինչպես Մոսկվայում կազմավորվեց հայկական թատրոնը...
Սև ծովում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներով նավ է խորտակվել