Ձեր ստեղծածը թղթե տնակ է՝ գունազարդված ու գեղեցիկ փաթեթավորված, որը բոլոր ստուգատեսները տապալել է. Աբրահամյան
Ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է, ինչից պարզ է դառնում, որ վերջինիս անցումը տեղի է ունեցել Սյունիքի մարզի Իշխանասար բնակավայրի ուղղությամբ:
Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։
Այն ներկայացնում ենք ստորև.
«Ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է, ինչից պարզ է դառնում, որ վերջինիս անցումը տեղի է ունեցել Սյունիքի մարզի Իշխանասար բնակավայրի ուղղությամբ:
Մինչև գործող իշխանության տարբեր օդիոզ ու էկզոտիկ դեմքեր խոսում են առաջնագծում դեռ 90-ականներից որոշակի դեր կատարած «կանսեռվի բանկաներից» և իրենց ստեղծած «ամրոցներ-բունկեռներներից», ըստ իրենց բնութագրմամբ՝ սովորական դասալիք ադրբեջանցին, ով որևէ հատուկ պատրաստություն չի ստացել, սպեցնազում չի ծառայել, հանգիստ շրջանցել է առաջին գիծը, հետո՝ «ամրոցները», հետո՝ 2-րդ և 3-րդ գծերը, տեսադիտարկման համակարգերը, առաջնագծի շարժը ու մտել Շաքի բնակավայր, ահաբեկել և կյանքի համար սպառնալիք ստեղծել քաղաքացիական անձանց, անչափահասների համար:
Երևի սրա համար են ԱԺ ամբիոններից հոխորտում, Ալիևից խաղաղություն աղերսում ու մեծ-մեծ խոսում բանակում իրականացված «բարեփոխումներից»:
Ձեր ստեղծածը թղթե տնակ է՝ գունազարդված ու գեղեցիկ փաթեթավորված, որը բոլոր ստուգատեսները տապալել է․ ադրբեջանցու անխոչընդոտ անցումն ու բանակում շարունակվող մահվան ելքերը՝ վկա»։


















































Սահմանադրության փոփոխությունը ներքին օրակարգ է. Միրզոյան
Ես շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Յոհան Վադեֆուլ
Ադրբեջանում փաստաբան է ձերբակալվել
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են
Պայմանագրային զինծառայող է մահացել