Ռուսաստանի պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Ցալիկովը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
Խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում պատիժը կրելու պայմանով` Ռուսաստանի պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Ռուսլան Ցալիկովը կաշառքի գործով դատապարտվել է տասը տարվա ազատազրկման։ Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն։
Աղբյուրի տվյալներով, դատարանը նրան նաև 500 միլիոն ռուբլու չափով տուգանք է նշանակել և 15 տարով զրկել պետական ծառայությունում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։
«Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարանը Ցալիկովին դատապարտել է տասը տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում պատիժը կրելու պայմանով, նշանակել 500 միլիոն ռուբլու չափով տուգանք և 15 տարով զրկել պետական ծառայությունում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից»,-այս մասին «РИА Новости»-ն հայտնել են պետական մարմնում։
Հիշեցնենք, որ Ցալիկովը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վատնման և փողերի լվացման մեջ։ Գործը քննվել է դռնփակ ռեժիմով։
Հավելենք, որ 2012 թվականից Ցալիկովը զբաղեցրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ 2015 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը եղել է գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալը։


















































Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են
Պայմանագրային զինծառայող է մահացել