Ռուսաստանի և Վրաստանի ներկայացուցիչների բանակցությունները Մինսկում կայացել են
Մինսկում Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ երկխոսության վերսկսման շրջանակում կայացել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի և Ռուսաստանի հետ կապերի հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլու հանդիպումը։ Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ տեղի է ունեցել երկկողմ փոխգործակցության արդիական հարցերի շուրջ հանգամանալից մտքերի փոխանակում՝ շեշտադրելով առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցությունը, որի արդյունքում ձեռք են բերվել մի շարք գործնական պայմանավորվածություններ։ Նշենք, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ և պայմանավորվել են շարունակել շփումները՝ երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման նպատակով։
Հիշեցնենք, որ Վրաստանը Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էր 2008 թվականի սեպտեմբերին՝ Հարավային Օսիայում տեղի ունեցած «հնգօրյա պատերազմից» հետո Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչման պատճառով։ Այդ ժամանակից ի վեր դեսպանատների փոխարեն երկու երկրներում գործում են Շվեյցարիայի դեսպանատներին կից ռուսական և վրացական շահերի բաժինները։


















































Վրաստանը բավարարել է գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվողը հանձնվել է ՀՀ-ին
Թրամփը կաջակցի Ռուսաստանի հետ միայն այն պայմանավորվածություններին, որոնք կամրապնդեն Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությունը․ Քուշներ
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
Նոյեմբերի 9-16-ը Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր
Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են
Պայմանագրային զինծառայող է մահացել