Հայ դերասանուհի Զիտա Բադալյանը հայտնվել է հեղինակավոր «Թատերասերի աստղ» մրցանակաբաշխության եզրափակիչ փուլում
Մոսկվայի հայկական թատրոնի դերասանուհի Զիտա Բադալյանը հաջողությամբ հաղթահարել է հեղինակավոր «Թատերասերի աստղ» («Звезда Театрала») հանդիսատեսի համակրանքի միջազգային մրցանակաբաշխության նախնական փուլը և ընդգրկվել շորթ-լիստում։
Դերասանուհին հայտնվել է լավագույն եռյակում «Լավագույն կանացի դեր. Ներկայացում երեխաների և պատանիների համար» («Лучшая женская роль. Спектакль для детей и юношества») անվանակարգում՝ «Գայլը» («Волк») ներկայացման մեջ իր կերտած կերպարի համար։
Մրցանակաբաշխության այս վճռորոշ փուլում հաղթողը որոշվում է բացառապես հանդիսատեսի առցանց քվեարկության միջոցով։ Հայ արվեստագետին հաղթանակի հասցնելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուրի աջակցությունը։
Ինչպե՞ս քվեարկել Զիտա Բադալյանի օգտին.
- Անցեք մրցանակաբաշխության պաշտոնական կայքի քվեարկության էջ։
- Ցանկում գտեք «Лучшая женская роль. Спектакль для детей и юношества» անվանակարգը։
- Ընտրեք «Зита Бадалян / Волк / Московский Армянский Театр» տարբերակը՝ սեղմելով լուսանկարի տակ գտնվող փոքրիկ շրջանակի վրա (այն պետք է դառնա կապույտ)։
- Իջեք էջի ամենաներքևի հատվածը և սեղմեք «Проголосовать» («Քվեարկել») կոճակը։ Քվեարկության հաջող ավարտից հետո լուսանկարի տակի շրջանակը կանհետանա։
Թատրոնը կոչ է անում բոլոր արվեստասերներին ակտիվորեն մասնակցել քվեարկությանը և տարածել այս տեղեկատվությունը՝ միասնական ուժերով աջակցելով հայ դերասանուհուն միջազգային հարթակում։
Նշենք, որ Զիտա Բադալյանը ծնվել է 1981 թվականի հունիսի 6-ին Հյուսիսային Օսիայի Օրջոնիկիձե քաղաքում։
2006 թվականին ավարտել է Մոսկվայի հայկական թատրոնին կից գործող «Յա» թատերական ստուդիան։ 2008 թվականին ավարտել է Մոսկվայի Մ․ Շոլոխովի անվան պետական հումանիտար համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ 2013 թվականին ավարտել է Լոս Անջելեսի Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտը։
2002 թվականից խաղում է Մոսկվայի հայկական թատրոնում։


















































Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են
Պայմանագրային զինծառայող է մահացել