Պեսկովը նշել է, որ Ուկրաինայի թեման եռակողմ գագաթնաժողովի կենտրոնական թեման չէր
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է , որ Ուկրաինայի հարցը Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների եռակողմ գագաթնաժողովի առանցքային թեման չի եղել։ Այս մասին հաղորդում է ria.ru-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, լրագրողի հարցին` արդյո՞ք Ուկրաինայի թեման եղել է հանդիպման կենտրոնական հարցը, Պեսկովը պատասխանել է. «Ոչ»։ Նա նաև հայտնել է, որ Պուտինը մամուլի ասուլիս կանցկացնի, որի ընթացքում կամփոփի հանդիպման արդյունքները։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը Շենժենում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում, եռակողմ հանդիպում են անցկացրել։
Հավելենք, որ սա երեք երկրների առաջնորդների պատմության մեջ առաջին նման հանդիպումն էր։ Հանդիպման մեկնարկին իր բացման խոսքում Թրամփը հայտարարել էր, որ ուկրաինական պատերազմի թեման քննարկվելու է։


















































Ալեն Սիմոնյանն ու Լեոնիդաս Պանտելիդեսը քննարկել են անհայտ կորածների հարցը
Նոյեմբերի 19-ին Պուտինի և Թրամփի միջև լիարժեք բանակցություններ նախատեսված չեն. Պեսկով
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են
Պայմանագրային զինծառայող է մահացել