ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին կմասնակցի
Հայաստանը հրավիրվել է մասնակցելու «Մեծ քսանյակի» (G20) առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա դեկտեմբերի 14-15-ն ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում։ Հայաստանը գագաթնաժողովին հրավիրված է որպես հյուր երկիր։ Այս մասին տեղեկանում ենք G20-ի պաշտոնական կայքից։
Նշենք, որ գագաթնաժողովին Հայաստանը կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչի մասին նա հայտնել է նոյեմբերի 19-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։
Հավելենք, որ նոյեմբերի 19-ին հրապարակված տեղեկության համաձայն՝ հրավիրված երկրների թվում են նաև Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ֆինլանդիան, Իռլանդիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Քաթարը, Սինգապուրը, Իսպանիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։
Հավելենք նաև, որ գագաթնաժողովը կհյուրընկալի G20-ում այս տարի նախագահող Միացյալ Նահանգները՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ։
Հիշեցնենք, որ Հայաստանը նախկինում ևս մասնակցել է G20-ի շրջանակում անցկացված հանդիպումների։ 2025-ի սեպտեմբերի 25-ին արտգործնախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել էր G20-ի նախարարական հանդիպմանը՝ անդրադառնալով տարածաշրջանային խաղաղությանը, հաղորդակցությունների բացմանը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։
Նշենք, որ G20-ը միջազգային տնտեսական համագործակցության հարթակ է, որը միավորում է 19 պետությունների, Եվրոպական միության և Աֆրիկյան միության։


















































Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են
Պայմանագրային զինծառայող է մահացել