Թրամփը Պուտինին ընկեր անվանեց, բայց մեզ համար նա երբեք ընկեր չի լինի. Տուսկ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք չի կարող համարվել Լեհաստանի բարեկամը՝ անկախ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա անձնական հարաբերություններից։ Այս մասին, repubblica.it-ի փոխանցմամբ, Տուսկը հայտարարել է նոյեմբերի 19-ին՝ մեկնաբանելով Չինաստանում ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպման ընթացքում տիրող ջերմ մթնոլորտը։
Նշենք, որ Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակում Թրամփը Պուտինին անվանել է իր ընկերը՝ ընդգծելով, որ նրանք երկար տարիներ լավ հարաբերություններ են ունեցել։
Հավելենք, որ արձագանքելով ԱՄՆ նախագահի հայտարարությանը՝ Տուսկը նշել է, որ Թրամփը հաճախ օգտագործում է անսպասելի ձևակերպումներ, սակայն դա չի փոխում Ռուսաստանի նկատմամբ Լեհաստանի դիրքորոշումը։
«Նույնիսկ եթե նախագահ Թրամփը նախագահ Պուտինին համարում է իր ընկերը, այստեղ չի գործում այն սկզբունքը, թե քո ընկերոջ ընկերը նաև քո ընկերն է։ Պարոն Պուտինը մեր բարեկամը չէ և երբեք չի լինի»,- հայտարարել է Լեհաստանի վարչապետը։
Նշենք, որ Տուսկը Բեռլին է մեկնել՝ մասնակցելու Ուկրաինային աջակցող երկրների «Կամավորների կոալիցիայի» հանդիպմանը, որի ընթացքում նախատեսվում է քննարկել պատերազմի ավարտի հնարավոր պայմանները, անվտանգության երաշխիքները և Կիևին հետագա աջակցության հարցերը։


















































Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են
Պայմանագրային զինծառայող է մահացել