Թբիլիսիի բազմահարկ շենքում պայթյnւն է տեղի ունեցել. կան տnւժածներ
Պայթյունը տեղի է ունեցել Թբիլիսիի ծայրամասում՝ Փոնիճալա թաղամասի բազմահարկ շենքերից մեկում։ Այս մասին հայտնել են Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Գերատեսչության տվյալներով՝ նախնական վարկածով պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը։ Արտակարգ պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 09:00-ին։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ փրկարարները ժամանակավորապես տարհանել են շենքի բնակիչներին։
Չորս տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, շարունակվում են ևս յոթ մարդու որոնումները, որոնցից երեքը երեխաներ են:
«Համապատասխան կառույցը հետազոտում է ամբողջ բնակելի տունը, որպեսզի գնահատի դրա կայունությունը»,- հայտարարել Է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Նրա խոսքով՝ բնակիչներին ժամանակավորապես կտեղավորեն հյուրանոցներում։
«Իմեդի» հեռուստաընկերությունը հաղորդում է, որ պայթյունը տեղի է ունեցել մի բնակարանում, որտեղ ապրում էր սահմանափակ կարողություններով անձ։ Տուժածի խոսքով՝ ինքը նոյեմբերի 18-ի երեկոյան փորձել է միացնել գազօջախը, սակայն չի կարողացել։ Նոյեմբերի 19-ի առավոտյան կրկին փորձել է անել դա, ինչից հետո պայթյուն է որոտացել։
Դեպքի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են։


















































Արտակարգ դեպք՝ Գյումրիում. պայթել է մեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է
Ազարովի նախկին մամուլի խոսնակը Մոսկվայում ավտոմեքենայի պայթյունից հետո կոմայի մեջ է ընկել
Պայթյուն՝ գազալցակայանում․ տուժածներ չկան
Թուրքիայի Իզմիր քաղաքի մետալուրգիական գործարանում հզnր պայթյnւն է որոտացել. կան զnhեր և վիրավnրներ
Ուժգին պայթյուն` Մասիսի գազալցակայանում․ «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են
Պայմանագրային զինծառայող է մահացել