Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Նիկոլ, եղկելին դու ես, ոտքից գլուխ. Քոչարյան Տիգրան Ավինյանը հանդիպել է անմահ հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հոր հետ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը Ալեն Սիմոնյանի դեպի Ադրբեջան դեկտեմբերյան այցի քաղաքը գաղտնի պահելը, արդյո՞ք Շուշի կամ Ասկերան չի հուշում հանրությանը ... ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին Փաշինյան–Սերժ Սարգսյան քաղաքական ձեռագիրը․ հին սցենարը՝ նոր դերակատարներով Բագրատ Սրբազանի դեմ իշխանության ապօրինի գործողությունները բազմաշերտ են. Աբրահամյան Թրամփը Պուտինին ընկեր անվանեց, բայց մեզ համար նա երբեք ընկեր չի լինի. Տուսկ Երեկ Իսպանիայում օդի ջերմաստիճանը հասել է 32,2 °C-ի. Ազիզյան
Նիկոլ, եղկելին դու ես, ոտքից գլուխ. ՔոչարյանՏիգրան Ավինյանը հանդիպել է անմահ հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հոր հետՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻնչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումըԱլեն Սիմոնյանի դեպի Ադրբեջան դեկտեմբերյան այցի քաղաքը գաղտնի պահելը, արդյո՞ք Շուշի կամ Ասկերան չի հուշում հանրությանը ... ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին
Փաշինյան–Սերժ Սարգսյան քաղաքական ձեռագիրը․ հին սցենարը՝ նոր դերակատարներով
Բագրատ Սրբազանի դեմ իշխանության ապօրինի գործողությունները բազմաշերտ են. ԱբրահամյանԹրամփը Պուտինին ընկեր անվանեց, բայց մեզ համար նա երբեք ընկեր չի լինի. Տուսկ Երեկ Իսպանիայում օդի ջերմաստիճանը հասել է 32,2 °C-ի. ԱզիզյանԱնգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն․ ԿարապետյանՌուսաստանի պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Ցալիկովը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՍիսիանում, Աշոցքում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին կմասնակցիՄեր երկրում դատական և, ընդհանրապես, իրավապահ համակարգը վաղուց արդեն գտնվում է իշխանության քաղաքական ազդեցության տակ. Դանիելյան«26»-ի Յուրան այսօր կդառնար 72 տարեկանՌուսաստանի և Վրաստանի ներկայացուցիչների բանակցությունները Մինսկում կայացել են Թուրքիայում սանտեխնիկը լոգասենյակի առաստաղում թաքցրել է հեռախոսն ու գաղտնի տեսանկարահանել բնակիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայից ժամանած պատվիրակությանըԿովկասյան ընձառյուծը կրկին «Խոսրովի անտառի» «հյուրն» էՀնդկաստանի վարչապետ Մոդին կռացել, գետնից վերցրել է թղթի կտորը, որի վրա Հնդկաստանի դրոշն էր ու դրել գրպանըԻնչպե՞ս ծնունդ առավ ամենահայտնի պիցցան` «Մարգարիտա»ն Մոսկվան հույս ունի՝ առաջիկայում տեղի կունենա գերիների փոխանակում. ՊեսկովՆազելի Բաղդասարյանը ԱՊՀ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովում ընտրվել է Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու Պեսկովը նշել է, որ Ուկրաինայի թեման եռակողմ գագաթնաժողովի կենտրոնական թեման չէր Ձեր ստեղծածը թղթե տնակ է՝ գունազարդված ու գեղեցիկ փաթեթավորված, որը բոլոր ստուգատեսները տապալել է. ԱբրահամյանՆախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետԿրեմլը հրապարակել է Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո ընդունված Խաղաղության հռչակագրի տեքստըՄանվել Գրիգորյանը միայն անցյալի անուն չէ․ նրա պատմությունը շարունակելու է ապրել և սերնդեսերունդ փոխանցվել․ Գրիգորյանի դուստրՍև լճից հետ քաշվելու հրաման երբեք չեմ տվել. Նիկոլ ՓաշինյանԹբիլիսիի բազմահարկ շենքում պայթյnւն է տեղի ունեցել. կան տnւժածներԱՀԿ նախագահի պաշտոնում առաջադրված հայ բժիշկ Գևորգ Թամամյանը ելույթ է ունեցել ԱՀԿ տնօրենի թեկնածուների 1-ին համաժողովումԻտալական ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել շան հետ. պաշտոնականԼուսինե Բադալյանը Թագուհի Ղազարյանի դեմ հումո՞րն է հավանում, թե՞ քաղաքական դիրքորոշումն է փոխումՍրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը, Եռաբլուրը մանրադրամ սարքողներին uատկացնելու եմ. ՓաշինյանՀայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Արարատ ՄիրզոյանԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԵրբ բարդակը հասնում է սեփական երեխային, իշխանությունը հանկարծ սկսում է տեսնել այնԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանՕդաճնշիչ հրացանը փորձարկելիս կրակել է կնոջ եղբորը և սպանելԽնդիր ենք դրել մեր առաջ, որ 2029 թվականին ունենանք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացում. ՓաշինյանԵթե ժողովուրդը կմերժի Սահմանադրությունը, ես հրաժարական եմ տալիս, եթե ժողովուրդն «այո» կասի՝ ես հաջորդ ընտրություններում չեմ առաջադրվի. Փաշինյանը՝ ընդդիմությանըՀիշե՛ք՝ հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա. ինչպե՞ս ճիշտ գործել սուր շնչառական վարակի դեպքումՀայ դերասանուհի Զիտա Բադալյանը հայտնվել է հեղինակավոր «Թատերասերի աստղ» մրցանակաբաշխության եզրափակիչ փուլումՀաջորդ ամիս նախատեսվում է իմ այցը Ադրբեջան՝ ոչ Բաքու քաղաք․ Ալեն ՍիմոնյանՊուտինն ու Թրամփը քննարկել են ուկրաինական hակամարտությունը. ՈւշակովՊուտինի հետ հանդիպումը հիմք է դրել ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի հաջող գագաթնաժողովի համար. Թրամփ
Քաղաքականություն

Մեր երկրում դատական և, ընդհանրապես, իրավապահ համակարգը վաղուց արդեն գտնվում է իշխանության քաղաքական ազդեցության տակ. Դանիելյան

Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի տնային կալանքը։ Նման որոշում կայացրեց դատավոր Կարեն Ֆարխոյանը՝ հայտնելով, որ խափանման միջոցի իրավաչափության պայմանները չեն փոխվել, և ազատության հետ չկապված այլ խափանման միջոցները չեն կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Այս որոշումից հետո ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանլեիլյանն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է արել։
Այն ներկայացնում ենք ստորև.
««Թող հազար տարի էլ ինձ ազատազրկեն, եթե դա է մեր երկրի ազատագրության գինը»։
Այս խոսքերով այսօր դատարանում հանդես եկավ Բագրատ Սրբազանը։
Դատարանը որոշեց ևս 3 ամսով երկարաձգել նրա նկատմամբ կիրառվող խափանման միջոցը՝ տնային կալանքը։ Ցավոք, նման որոշումը սպասելի էր բոլորիս համար: 
Մեր երկրում դատական և, ընդհանրապես, իրավապահ համակարգը վաղուց արդեն գտնվում է իշխանության քաղաքական ազդեցության տակ: Այս շինծու գործի շրջանակներում, որի վերաբերյալ, ինչպես հայտնի է, պաշտպանական կողմը բազմիցս բարձրաձայնել է ապացույցների բացակայության մասին, շարունակում են կիրառվել ազատությունը սահմանափակող միջոցներ։
Բայց կա մի հանգամանք, որն ակներև է բոլորի համար. անգամ տնային կալանքի պայմաններում Բագրատ Սրբազանը շարունակում է համախմբել մարդկանց մեկ գաղափարի, մեկ օրակարգի և մեկ նպատակի շուրջ։ 
Նրա յուրաքանչյուր ելույթ, յուրաքանչյուր խոսք վկայում է, որ ֆիզիկական սահմանափակումները չեն կարող կաշկանդել իրական, գաղափարական ազատությունը: 
Այսօր դատարանում նա վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ։ Ավելին՝ հայտարարեց, որ որևէ ակնկալիք չունի երկրային դատարանից և երկրային դատավորներից, իսկ իր միջնորդության հարցի քննարկումն անգամ իր համար ամոթալի է։
Բագրատ Սրբազանը չի հրաժարվում իր համոզմունքներից, չի նահանջում և շարունակում է մնալ իր գաղափարներին հավատարիմ: 
Մեծ պատիվ է ինձ համար լինել մերօրյա բացառիկ հոգևորականներից մեկի մտերիմը: 
Այս երկրում արդարություն լինելու է։ Եվ նրանք, ովքեր տարիներ շարունակ մարդկանց քաղաքական հայացքների և հայրենասիրության համար հալածել են, սահմանափակել նրանց ազատությունն ու ոտնահարել իրավունքները, ի վերջո պատասխան են տալու իրենց գործողությունների համար։ Ոչինչ հավերժ չէ, և ոչ ոք անպատիժ չի մնալու։

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին։
Ազատությո՛ւն Բաքվում պահվող հայ գերիներին»։