Թուրքիայում սանտեխնիկը լոգասենյակի առաստաղում թաքցրել է հեռախոսն ու գաղտնի տեսանկարահանել բնակիչներին
Թուրքիայի Անթալիա նահանգի Մանավգաթ շրջանում ձերբակալվել է 40-ամյա սանտեխնիկը, ով մեղադրվում է գործատուի բնակարանի լոգասենյակում գաղտնի տեսանկարահանում իրականացնելու մեջ։
Դեպքը տեղի է ունեցել 2026 թվականի նոյեմբերի 14-ին։ Բնակարանում ապրող ընտանիքը նկատել է, որ լոգասենյակի առաստաղից ջուր է կաթում, և վերանորոգման աշխատանքների համար սանտեխնիկ է հրավիրել։
Սակայն վարպետի հեռանալուց հետո ընտանիքը առաստաղի վրա նկատել է նախկինում չեղած անցք։ Ստուգման արդյունքում հայտնաբերվել է առաստաղի մեջ թաքցված բջջային հեռախոս, որի տեսախցիկը միացված է եղել տեսագրության ռեժիմով։
Ոստիկանության հարցաքննության ժամանակ սանտեխնիկը սկզբում հայտարարել է, թե չի հիշում, թե որտեղ է թողել հեռախոսը։ Ավելի ուշ, սակայն, խոստովանել է, որ ինքն է անցք բացել առաստաղում և այնտեղ տեղադրել հեռախոսը՝ տեսանկարահանման նպատակով։ Դատախազության որոշմամբ տղամարդը ձերբակալվել է, իսկ անհրաժեշտ քննչական գործողություններից հետո ներկայացվել դատարան։ Դատարանը որոշում է կայացրել նրան կալանավորելու մասին՝ անձնական կյանքի անձեռնմխելիությունը խախտելու և սեռական ոտնձգության մեղադրանքներով։


















































Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են
Պայմանագրային զինծառայող է մահացել