Ալեն Սիմոնյանի դեպի Ադրբեջան դեկտեմբերյան այցի քաղաքը գաղտնի պահելը, արդյո՞ք Շուշի կամ Ասկերան չի հուշում հանրությանը ...
Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ դեկտեմբերին նախատեսվում է իր այցը Ադրբեջան։ Լրագրողների հարցին, թե Ադրբեջանի որ քաղաքում է լինեմու հանդիպումը, վերջինս միայն նշեց, որ Բաքուն չի լինելու։
Ինչո՞ւ է այս այցի աշխարհագրությունը գաղտնի պահվում։ Ի՞նչն է խանգարում նախապես հրապարակել այն քաղաքը, որտեղ պատրաստվում է մեկնել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Armrus.info-ի աղբյուրները հայտնում են, որ հնարավոր է այցը լինի կամ Ասկերանում, կամ Շուշիում։ Ինչո՞ւ է Ադրբեջանական կողմը հերթական այցը ուզում վերածել հայ պաշտոնյայի ստորացման, կարծում ենք ենթադրելի է, չէ որ տարիներ առաջ Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, որ Ասկերանը իր հայրենիքն է։ Ի դեպ Շուշին էլ սովորական ադրբեջանական քաղաք չէ հայ հանրային գիտակցության մեջ։ Այն Արցախի պատմության, հայկական մշակութային ժառանգության և 2020 թվականի պատերազմի ամենացավոտ խորհրդանիշներից մեկն է։ Հետևաբար, եթե Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան պատրաստվում է այցելել Շուշի, դա պարզապես դիվանագիտական այց չի լինի։ Այն կունենա նաև հսկայական քաղաքական և խորհրդանշական նշանակություն։
Եթե այցի նպատակը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում հերթական քայլն է, ապա ինչո՞ւ է անհրաժեշտ անորոշություն ստեղծել։ Իսկ եթե այցի վայրը Շուշին է, ապա ինչո՞ւ Հայաստանի հասարակությունը պետք է դրա մասին իմանա վերջին պահին։
Կասկածի տեղիք այդուհանդերձ կա և մինչև այցը լինելու է, եթե այդքան ազնիվ է այցի նպատակն ու բարոյական կողմը, ապա քաղաքը գաղտնի պահելն ինչո՞վ է պայմանավորված։
Արմինե Մելքոնյան


















































Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են
Պայմանագրային զինծառայող է մահացել