Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ՌԴ-ն hարվածել է Ուկրաինայի Դնեպր քաղաքում գտնվող էլեկտրագնացքին. կա 13 զnh. Դնեպրի քաղաքապետ Գաջագործների փողոցում փլուզման հետևանքով մեկ անձ մահացել է, մեկը վիրավոր է Հայաստանի Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է. Փաշինյան Պակիստանը և Աֆղանստանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց. կան զnhեր և վիրավnրներ Գաջագործների փողոցում՝ Աղի լիճ տանող ճանապարհին, փլուզnւմ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան  Դատարանը երկու ամսով երկարաձգեց Գագիկ Խաչատրյանի կալանքը. փաստաբան Շատ հավանական է, որ բանը արտահերթ ընտրությունների չի հասնի․ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան ԱԺ-ն պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ՝ «մարտադшշտ». Անահիտ Մանասյան Ընտրակաշառք բաժանողների ձեռներն ու ոտերը ջարդելու ենք՝ բառիս քաղաքական իմաստով. Փաշինյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճ. «Ուժեղ Հայաստան» ՀԱՊԿ-ից դուրս գալո՞ւ, ԵԱՏՄ-ում մնա՞լ․ ի՞նչ կուրս է բռնել պաշտոնական Երևանը
ՌԴ-ն hարվածել է Ուկրաինայի Դնեպր քաղաքում գտնվող էլեկտրագնացքին. կա 13 զnh. Դնեպրի քաղաքապետԳաջագործների փողոցում փլուզման հետևանքով մեկ անձ մահացել է, մեկը վիրավոր էՀայաստանի Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է. ՓաշինյանՊակիստանը և Աֆղանստանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց. կան զnhեր և վիրավnրներԳաջագործների փողոցում՝ Աղի լիճ տանող ճանապարհին, փլուզnւմ է տեղի ունեցել. կան վիրավnրներՄարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Դատարանը երկու ամսով երկարաձգեց Գագիկ Խաչատրյանի կալանքը. փաստաբանՈղջունում եմ ՔՊ-ական պատգամավորների գործողությունները, աթոռով է, թե ինչով՝ համարժեք է. ՓաշինյանՇատ հավանական է, որ բանը արտահերթ ընտրությունների չի հասնի․ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. ՓաշինյանԱԺ-ն պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ՝ «մարտադшշտ». Անահիտ ՄանասյանԸնտրակաշառք բաժանողների ձեռներն ու ոտերը ջարդելու ենք՝ բառիս քաղաքական իմաստով. ՓաշինյանՆիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճ. «Ուժեղ Հայաստան»ՀԱՊԿ-ից դուրս գալո՞ւ, ԵԱՏՄ-ում մնա՞լ․ ի՞նչ կուրս է բռնել պաշտոնական ԵրևանըԱլիևը շնորհավորել է Էրդողանին․ «Ադրբեջանին և Թուրքիային կապում են իսկական բարեկամության և եղբայրության կապերը»2027-ի հունվարի 1-ից առողջական ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողներըՈվ բացի ՀԴՄ-ից ուրիշ երաշխավոր է փնտրում, ՀՀ-ն ուզում է առաջնորդել դեպի նոր 1920 կամ 2020 թվական. ՓաշինյանԱրցախից տեղահանված անձանց տրվող 30 հազար դրամը 2027-ի ապրիլից կդառնա 15 հազար դրամ․ որոշումՍպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. ՕբամաՀՀ-ում ոստիկանները կարող են ազատվել զինվորական ծառայությունիցՔՊ-ական նախկին պատգամավորը՝ Կոտայքի մարզպետ Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին Էդգար Առաքելյանի քաղաքական կողմնորոշումը․ երբ «այլընտրանքը» դառնում է վերադարձ դեպի նույն իշխանությունԱրթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնիցՀայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար հող են պատրաստում. «Հրապարակ»2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար. «Ժողովուրդ»Շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhըԵրկուսն էլ խոսում են ջախջախելու մասին. «Փաստ»Մի նկարի պատմությունՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է. «Հրապարակ»Արցախի նկատմամբ ագրեսիան ու օկուպացիան միայն ժամանակավորապես էին կանգնեցրել երկրի ներսում դժգոհությունների ալիքը. ԱբրահամյանՍամվել Ալեքսանյանից փորձում են խլել «Մեգամոլ»-ըԻ՞նչ փնտրեց ու չգտավ Եվրոպայում Վրաստանը, որ այսքան տարի անց փորձում է հարաբերություններ վերականգնել Ռուսաստանի հետiPhone 18e-ի հնարավոր բնութագիրը հայտնի է դարձել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իլոն Մասկին անվանել է «հանճարեղ մարդ»2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկը ըստ Goal պորտալի Սերգեյ Լավրովը այս շաբաթ մեկնում է Միացյալ Նահանգներ. Զախարովա Ռուսաստանի ներկայացուցիչ, հայազգի Պոլինա Աղաջանյանը, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրՖրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Քրիստոֆ Լերիբոյի հետ ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպել են հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետԿրակոցներ «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրումԹուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը. ՊուտինՄեծ անակնկալ՝ Երևանի փոքրիկ ֆուտբոլասերներին. ԱվինյանԻրավապահները «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին «Զվարթնոց»-ից տարել են բաժանմունք Թուրքիան դեկտեմբերի 22-ին կհայտարարի Միջին միջանցքի երկաթուղային ծրագրի մրցույթՀՀ կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնելԲելգրադում անչափահասը հարձակվել է Իսրայելի դեսպանատունը պահպանող ժանդարմերիայի սպայի վրա Քննվել է Իհլամ Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարին ակադեմիայի անդամների կազմից հեռացնելու հարցը ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել Հռոմում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշման դեմ բողոքները կքննի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանը։
Աշխարհ

Թեհրանյան երկխոսություն. ճգնաժամային կառավարո՞ւմ, թե՞ տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետության սկիզբ

Մերձավորարևելյան նոր դինամիկան և ուժերի հավասարակշռության վերաձևումը Հարավային Կովկասում: «Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է քաղաքական վերլուծաբան, Իրանի հարցերով փորձագետ Արամ Շահնազարյանի հոդվածը:

«2026 թվականի հոկտեմբերի 26-ին Թեհրանում տեղի ունեցավ Մեքքայի պաշտպանական համաձայնագրի երեք անդամ պետությունների՝ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի բարձրաստիճան ներկայացուցիչների ու Իրանի ղեկավարության առաջին քառակողմ հանդիպումը։ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար արքայազն Խալիդ բին Սալմանը, Պակիստանի բանակի հրամանատար ֆելդմարշալ Ասիմ Մունիրը և Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը բանակցություններ վարեցին Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար գեներալ Մոհսեն Ռեզայիի և արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Քննարկումներն ավարտվեցին համատեղ հայտարարությամբ, որի ձևակերպումներն ընդգծված զգուշավոր էին։  

Փաստաթղթում մասնավորապես նշվում է. «Մասնակիցները համաձայնեցին շարունակել երկխոսությունը՝ ուժեղացնելու համագործակցությունը չորս տարածաշրջանային երկրների միջև, ներառյալ խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում»։ Տեքստում անվտանգային որոշակի պայմանավորվածություններ կամ համատեղ նոր կառուցակարգեր ներկայացված չեն։ Այսպիսով, հռչակագիրն արձանագրում է սոսկ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը՝ առանց հստակ պարտավորությունների։ Հենց այս տարբերությունն է առանցքային՝ հանդիպման փաստացի արդյունքները դրա հնարավոր քաղաքական նշանակությունից տարանջատելու համար։

Ի հակադրություն սրան՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարություններն ընդգրկում էին ավելի հստակ քաղաքական օրակարգ. նա կոչ արեց հարևաններին հաղթահարել տարաձայնությունները և միասնաբար դիմակայել անվտանգային սպառնալիքներին։ Նախագահը շեշտեց, որ «Իսլամական Հանրապետությունը պատրաստ է վճռական քայլեր ձեռնարկել տարածաշրջանային համագործակցության խորացման, տարաձայնությունների լուծման և իսլամական երկրների ընդհանուր կարողությունների օգտագործման ուղղությամբ»։

Համատեղ հայտարարության զուսպ տեքստի և Իրանի նախագահի ավելի հավակնոտ օրակարգի համադրումը թույլ է տալիս եզրակացնել, որ կողմերը դեռևս չեն հասել ռազմաանվտանգային ոլորտում հստակ մեխանիզմներով ամրագրված համաձայնության։ Այս փուլում տեղի ունեցածը կարելի է բնութագրել որպես քաղաքական հարթակի ձևավորման նախնական քայլ, որի հետագա կենսունակությունը կախված կլինի կողմերի՝ երկխոսությունը գործնական հուն տեղափոխելու պատրաստակամությունից։

Թեհրանի հանդիպման ժամանակային խորապատկերը պետք է ընկալել երկու լուրջ ճգնաժամերի սրման լույսի ներքո։

Առաջինը Իրան–ԱՄՆ/Իսրայել հարաբերություններում էսկալացիայի նոր ալիքն է։ Բանակցություններն ընթացան այնպիսի իրավիճակում, երբ ակտիվորեն շրջանառվում են կանխատեսումներ, թե նախագահ Դոնալդ Թրամփը կարող է նոյեմբերյան միջանկյալ ընտրություններից հետո հրահանգել նոր հարվածներ հասցնել Իրանին։ Այս սցենարը, անկախ դրա իրականացման հավանականությունից, արդեն իսկ վկայում է մեծ պատերազմի վտանգի մասին։ Այս ֆոնին Թեհրանի հանդիպումը դիվանագիտական փորձ է՝ միտված հնարավոր հակամարտության ծավալումը կանխելուն և Վաշինգտոն-Թեհրան լարվածությունը զսպելուն։

Երկրորդ գործոնը Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև հակամարտության սրացումն է։ Հանդիպումը տեղի ունեցավ այն պայմաններում, երբ հութիները վերջին շաբաթներին հասել են նշանակալի ռազմական հաջողությունների և ուժեղացրել են հարձակումները Սաուդյան Արաբիայի տարածքի, այդ թվում՝ նավթային օբյեկտների և օդանավակայանների վրա։

Այս երկու ճգնաժամերի փոխկապակցվածությունը հանգուցային է ընդհանուր իրավիճակը հասկանալու համար։ Հութիները համարվում են Իրանի տարածաշրջանային դաշնակիցը, իսկ Սաուդյան Արաբիան, որպես Մեքքայի պաշտպանական համաձայնագրի անդամ, հայտնվել է բարդ երկընտրանքի առջև։ Դաշինքի կոլեկտիվ պաշտպանության սկզբունքը ենթադրում է, որ անդամներից մեկի վրա հարձակումը ընկալվում է որպես հարձակում բոլորի վրա, մինչդեռ Ռիադը կենսականորեն ձգտում է խուսափել Իրանի հետ ուղղակի ռազմական բախումից։ Այս հանգամանքները հուշում են, որ Թեհրանի հանդիպումը նպատակ ուներ պահպանելու քաղաքական երկխոսության խողովակները և թույլ չտալու երկու ճգնաժամերի միահյուսմամբ պայմանավորված տարածաշրջանային պայթյունը։

Հատկանշական է, որ հանդիպման նախաձեռնությունը պատկանում էր Պակիստանին։ Իրանի ԱԳՆ հաղորդմամբ՝ քառակողմ ձևաչափն առաջարկվել էր Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի՝ Թեհրան կատարած վերջին այցի ընթացքում և ընդունվել Իրանի կողմից։ Մունիրի՝ Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի մասնակցությամբ անվտանգային ավելի լայն քննարկումներ նախաձեռնելու փաստը հուշում է, որ Պակիստանը ձգտում է ստանձնել ոչ թե պարզապես ԱՄՆ–Իրան երկկողմ միջնորդի, այլ տարածաշրջանային անվտանգության բազմակողմ հարթակի հիմնադրի դերը։

Սա կարելի է որակել որպես Պակիստանի տարածաշրջանային դերակատարման ընդլայնման փորձ։ Ավանդաբար որպես Հարավային Ասիայի տերություն ընկալվող Իսլամաբադն այժմ ակտիվորեն ներգրավվում է Մերձավոր Արևելքի անվտանգային գործընթացներում։ Այս հարցում երկիրն օգտագործում է իր առանձնահատուկ կարգավիճակը՝ որպես իսլամական աշխարհի միակ միջուկային տերություն, որը մի կողմից ԱՄՆ-ի հետ ունի երկարամյա ռազմաքաղաքական կապեր, մյուս կողմից՝ պատմական սերտ հարաբերություններ Իրանի հետ։ Պակիստանի այս ակտիվությունը պայմանավորված է նաև սեփական անվտանգային մտահոգություններով՝ կապված տարածաշրջանային անկայունության և հնդկա-պակիստանյան լարվածության հետ։

Թեհրանի հանդիպումը պետք է դիտարկել նաև Մեքքայի պաշտպանական համաձայնագրի զարգացման խորապատկերում։ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև 2026 թվականի օգոստոսին ստորագրված այս փաստաթուղթը նախատեսում է կոլեկտիվ անվտանգության մեխանիզմ, որտեղ անդամներից մեկի վրա հարձակումը ընկալվում է որպես ագրեսիա բոլորի դեմ։ Միաժամանակ, դաշինքի անդամների և Իրանի միջև դիվանագիտական շփումների ակտիվացումը փաստում է, որ ռազմական գործընկերությունը կարող է զուգակցվել դետանտի (լարվածության թուլացման) քայլերով։ Այս դինամիկան հուշում է, որ տարածաշրջանային կայունության ապահովումը չի սահմանափակվում սոսկ զսպման միջոցներով. Սաուդյան Արաբիայի համար Իրանի հետ ուղղակի բախումից խուսափելն ու ճգնաժամի ծավալումը կանխելը պահանջում են ակտիվ դիվանագիտական երկխոսություն։

Թեհրանի համար այս հանդիպումը սեփական դիրքերը որպես տարածաշրջանային անվտանգության առանցքային դերակատար ամրապնդելու պատեհություն է։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը տեղի ունեցածը բնութագրել էր որպես «գործնական քայլ» դեպի «տարածաշրջանային երկրների սեփական ուժերով ապահովվող անվտանգություն» (endogenous security)՝ ընդգծելով, որ «մերձավորարևելյան կայուն ու հուսալի անվտանգության հնարավոր չէ հասնել առանց ներքին վստահության կառուցման»։

Այս դիրքորոշումը լիովին համահունչ է Իրանի երկարամյա ռազմավարությանը, ըստ որի՝ տարածաշրջանի անվտանգային ճարտարապետությունը պետք է ձևավորվի բացառապես տեղական դերակատարների կողմից՝ առանց արտաքին ուժերի, հատկապես՝ ԱՄՆ-ի և Իսրայելի միջամտության։ Իսլամական Հանրապետության պաշտոնական տեսանկյունից՝ հանդիպումը լավագույն հարթակն է այս մոդելն առաջ մղելու և այն թեզն ամրապնդելու համար, որ Թեհրանը պետք է լինի որոշումների կայացման գործընթացի անկյունաքարը։ Այդուհանդերձ, նման հավակնությունը դեռևս չի երաշխավորում, որ մասնակից պետությունները պատրաստ են համաձայնության գալ անվտանգության միասնական համակարգի շուրջ։

Թեհրանի հանդիպման նշանակությունը տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններում յուրովի է մեկնաբանվում։ Իրանական փորձագիտական շրջանակներն այն դիտարկում են պաշտոնական Թեհրանի՝ «սեփական ուժերով ապահովվող անվտանգության» հայեցակարգի խորապատկերում՝ առաջ մղելով արտաքին միջամտության սահմանափակման թեզը։ Մինչդեռ արևմտյան փորձագիտական հանրույթը հանդիպումը որակում է որպես դիվանագիտական ճգնաժամային կառավարման փորձ՝ պայմանավորված Իրան-ԱՄՆ/Իսրայել հնարավոր մեծ պատերազմի ռիսկերով և հութիների ակտիվացմամբ։

Արաբական աղբյուրներն իրենց հերթին շեշտում են Սաուդյան Արաբիայի «հաշտարար» դերակատարումն ու Մեքքայի պաշտպանական համաձայնագրի կշիռը՝ միաժամանակ նշելով, որ տեղի ունեցածը «լուրջ ազդանշան» է, բայց ոչ վերջնական հանգրվան։ Ընկալումների այս տարբերությունը փաստում է, որ գործընթացը դեռևս չունի միասնական քաղաքական գնահատական։ Դրա իրական արդյունավետությունը կախված կլինի ոչ միայն հռչակագրային հայտարարություններից, այլև գործնական քայլերից՝ մասնավորապես այն բանից, թե երկխոսությունը կվերածվի՞ արդյոք համագործակցության որոշակի կառուցակարգերի, թե՞ կմնա լոկ հայտարարությունների մակարդակում։

Հայաստանի համար այս զարգացումներն ունեն անմիջական անվտանգային ազդեցություն։ Տարածաշրջանային լարվածության տևական թուլացումը ունակ է նվազեցնելու Երևանի՝ լայնածավալ հակամարտության մեջ ներգրավվելու ռիսկերը։ Միևնույն ժամանակ, Իրանի և Մեքքայի պաշտպանական համաձայնագրի անդամների մերձեցումը տեսականորեն կարող է վերաձևել ուժային հավասարակշռությունը Հարավային Կովկասում։ Նման դինամիկայի պարագայում Թեհրանը հանդես է գալիս ոչ թե որպես մեկուսի խաղացող, այլ որպես անվտանգային համակարգի առանցքային մասնակից։ Ստեղծված իրողություններում Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար ստանում են սկզբունքային կշիռ՝ դուրս գալով երկկողմ ձևաչափի սահմաններից և տեղափոխվելով տարածաշրջանային բազմակողմ համագործակցության տիրույթ։

Ի մի բերելով փաստերը՝ Թեհրանի քառակողմ հանդիպումն ու դրա արդյունքում ընդունված համատեղ հռչակագիրը հեռանկարային, բայց դեռևս ոչ վճռորոշ քայլ են անվտանգային նոր ճարտարապետության ձևավորման ճանապարհին։ Հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարությունն արձանագրում է երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը, սակայն հստակ պարտավորություններ կամ գործակցության որոշակի կառուցակարգեր չի սահմանում։ Սա վկայում է այն մասին, որ կողմերի միջև առկա են խորքային տարաձայնություններ, որոնք հնարավոր չէ հարթել մեկ հանդիպմամբ։

Այդուհանդերձ, բանակցությունների փաստն ինքնին նշանակալի է. Մեքքայի համաձայնագրի անդամներն ու Իրանը նույն սեղանի շուրջ են՝ քննարկելու ընդհանուր անվտանգային օրակարգը։ Այս դինամիկան հուշում է մերձավորարևելյան քաղաքականության հնարավոր փոխակերպման մասին։ Թեհրանյան երկխոսությունը վերահաստատում է այն թեզը, որ կայունությունն անհնար է առանց Իրանի գործոն մասնակցության, իսկ «սեփական ուժերով ապահովվող անվտանգության» հայեցակարգը, թեև դեռևս տեսական է, բայց ունի գործնական հարթություն տեղափոխվելու ներուժ։

Գործընթացի հաջողությունը ունակ է նպաստելու Եմենում հրադադարի ամրապնդմանը, ինչպես նաև Իրանի՝ Վաշինգտոնի և Թել Ավիվի հետ հարաբերություններում ռիսկերի նվազեցմանը։ Դրա տապալումը, ընդհակառակը, կհանգեցնի Մեքքայի համաձայնագրի արժեզրկմանը և մրցակցության նոր ալիքի՝ լարվածության օջախներ ձևավորելով ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Հարավային Կովկասում։

Ուստի, Թեհրանի հանդիպումը կարելի է որակել որպես տարածաշրջանային անվտանգային համակարգի վերաիմաստավորման հնարավոր մեկնարկ։ Սակայն առայժմ վաղ է պնդել, թե արդյոք Իրանը կդառնա ձևավորվող առանցքի կայուն և անփոխարինելի հանգույցը։ Այս հարցի պատասխանը կտան ոչ թե հնչած հայտարարությունները, որքան կողմերի հաջորդող քաղաքական որոշումներն ու գործնական քայլերը»,-գրել է նա: