2026 թ․ հունվարի 1-ից ՀՀ-ից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ (տեսանյութ)
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՄԱՆ մամուլի խոսնակը։
«Հայաստանը շարունակում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերը՝ ընդլայնելով հայկական արտադրանքի ներկայությունը միջազգային շուկաներում։
2026 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր՝ այդ թվում՝ ինչպես դեպի հարևան երկրներ (Թուրքիա, Իրան, Վրաստան), այնպես էլ Եվրոպայի (ԵՄ 14 անդամ երկիր և Շվեյցարիա, Մոլդովա, Ուկրաինա, Սերբիա), Մերձավոր Արևելքի (ԱՄԷ, Օման), Կենտրոնական Ասիայի (Թուրքմենստան, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան) և Հյուսիսային Ամերիկայի (ԱՄՆ) շուկաներ։
Կարևոր է արձանագրել, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ծաղիկների արտահանման աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնվել է։ Եթե նախորդ տարի արտահանումն իրականացվում էր միայն Ֆրանսիա, ԱՄԷ, Ղազախստան, Ղրղզստան, Բելառուս, Վրաստան և Ռուսաստանի Դաշնություն, ապա ընթացիկ տարում ուղղությունների ցանկն համալրվել է 23 նոր շուկաներով:
ԵՄ երկրներից հայկական ծաղիկները մինչ այս պահն արդեն «հյուրընկալվել» են Նիդերլանդներում, Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Լատվիայում, Էստոնիայում, Լիտվայում, Իտալիայում, Լեհաստանում, Կիպրոսում, Չեխիայում, Ռումինիայում և Ֆրանսիայում:
Հավելենք, որ հոկտեմբերի 10-ից ուժի մեջ են մտել Հայաստանի համար ԵՄ առևտրային ինքնավար միջոցները (ATMs)»,- գրել է նա:


















































Ռուսաստանում «կապիկի ծաղիկ»-ի հնարավոր դեպքեր են արձանագրվել, 5 հոգի հիվանդանոցում է․ «Ռոսպոտրեբնադզոր»-ը քննություն է սկսել
Ռուսաստանյան շուկայի վրա այս սահմանափակումները գործնականում չեն ազդել՝ ոչ տեսականու, ոչ էլ գների վրա.Վոստրիկով
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. Hraparak.am