Ալիևների՝ տասնամյակներով կառուցած համակարգի ապագան բավական մշուշոտ է. թյուրքագետ
Նայելով վերջին օրերին Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացներին ու հատկապես հետևելով առաջ եկած խնդիրներին Ադրբեջանի իշխանությունների արձագանքին, ևս մեկ անգամ վերահաստատվում է այն, ինչ հայտնի է մասնագետներիս։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Բանաձևեմ դա այսպես. ի դեմս ժամանակակից Ադրբեջանի գործ ունենք մի կողմից բավական արդյունավետ աշխատող և կայուն բռնապետական համակարգի հետ, իսկ մյուս կողմից էլ խիստ ճգնաժամային, խոցելի ու բազմաթիվ հարցերում ինքնուրույն գործելու հնարավորություններից զուրկ պետական համակարգի հետ։ Այս առումով բավական է նայել, թե ադրբեջանական իշխանությունների մոտ ինչ պանիկա է առաջացրել հիջաբի արգելքի դեմ Թուրքիայում առկա հանրային բացասական կարծիքը, որպեսզի նկարագրածս առավել ակնհայտ լինի։
Միաժամանակ պետք է նշել, այս Ալիևների՝ տասնամյակներով կառուցած համակարգի ապագան բավական մշուշոտ է բազմաթիվ հանգամանքների բերումով (այստեղ բավական է նշել նավթային ռեսուրսների կտրուկ նվազումն ու դրանից սպասվող նոր սոցիալ-տնտեսական ճգնաժամը արդեն առաջիկա տարիներին), ուստի առաջիկա տարիներին նման ճգնաժամերը միայն շատանալու են՝ դրդելով Ալիևներին արտաքին նոր թիրախների փնտրտուքի։ Վերլուծական այս ակնարկի իմաստը հետևյալն է.
Ադրբեջանը ամենազոր չէ, ինչպես մեզ փորձում են համոզել գրեթե ամեն օր Հայաստանում գործող ուժերը արդեն 6 տարի է, ️️️️️️
Ադրբեջանի դեմ աշխատանքը, այդ թվում՝ նման խոցելիություններից օգտվելը պետք է լինի Հայաստանի անվտանգության երաշխիքներից, ոչ թե հակառակը,
️️️️️️ Ադրբեջանից եկած սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել։ Պարադոքսն այն է, որ վերջին կետը քաջ գիտակցում են նաև Ադրբեջանում, բայց ոչ Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր»,-գրել է Գեղամյանը։

















































Ադրբեջանը գնացել է Հայաստանի հետ խաղաղության, քանի որ չի ցանկացել հավերժ պատերազմել. Ալիև
Նրանք, ովքեր uպառնում էին մեզ տանկերով գալ և oկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
2020 թ. պատերազմից ի վեր մենք մեծ ճանապարհ ենք անցել խաղաղության հասնելու ուղղությամբ․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային և անհատական գերեզմանների վայրերի մասին ամբողջ տեղեկատվությունը. Ալիև
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված