COP-17-ը նաև արցախցիների իրավունքների մասին է, որովհետև տարածաշրջանում ամենատուժած բնիկ ժողովուրդն է. մենք պայքարում ենք մեր վերադարձի իրավունքի համար. Բեգլարյան
Պետք է արձանագրենք, որ COP-17-ը նաև Արցախի ժողովրդի իրավունքների մասին է, որովհետև տարածաշրջանում ամենատուժած բնիկ ժողովուրդն Արցախի հայ ժողովուրդն է: Այս մասին Կառավարության դիմաց, բողոքի ակցիայի ժամանակ ասել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Այս պայմաններում, երբ նմանատիպ համաժողով է իրականացվում Հայաստանում, սակայն Արցախի ժողովրդի հարցերը, իրավունքներն անտեսվում են, և մի բան էլ լեգիտիմացվում են ադրբեջանական ցեղասպանական հանցագործությունները մեր հանդեպ՝ բնականաբար խիստ անընդունելի է: Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում մեր իրավունքները և պայքարում ենք մեր վերադարձի իրավունքի համար, մեր մշակութային ժառանգության պաշտպանության համար, մեր կենսաբանական բազմազանությունը պաշտպանելու համար, որի անբաժանելի բաղադրիչը հենց բնիկ ժողովուրդն է:
Նույն COP-17-ի օրակարգային հարցերից մեկը բնիկ ժողովրդի և տեղական համայնքների հարցերի բարձրացումն է, իրավունքների պաշտպանություն է, որի հիմնաքարը, մեր պարագայում, վերադարձի իրավունքն է, այնինչ ոչ միայն մեր վերադարձի իրավունքը չի պաշտպանվում, այլև հյուրընկալ երկրի իշխանությունները մեզ ասում են՝ մոռացեք ձեր վերադարձի մասին:
Ոչ միայն մեր կենսաբազմազանությունը չի պաշտպանվում, այլև Ադրբեջանը ոչնչացնում է մեր բնությունը և մեր կենսաբազմազանությունը, ոչնչացնում է մեր մշակութային լանդշաֆտը՝ բնական լանդշաֆտի հետ համատեղ, իսկ մշակութային լանդշաֆտը»,-նշել է նա:


















































Արցախի կորստի նյութական արժեքը հաշվարկվել է մոտ 100 միլիարդ դոլար. էդգար Ղազարյան
Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, այն հիշելը՝ խաղաղությունը մերժել չէ. Հակոբ Հակոբյան
Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներ․ Շարմազանովը՝ իշխանությանը
Հայկական համացանցում Արցախի մասին նյութերը չեն պահպանվում. Սամվել Մարտիրոսյան
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան