Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Ջարդարարները պատասխան կտան իրենց գործողությունների համար, իշխանությունները կզբաղվեն գների աճով. Մակրոնը դիմել է ազգին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP17) համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը Լավրովը վաղը կհանդիպի Իրանի նախագահի հետ Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում ունենք հաղթանակներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանին Անկախության վերականգնման օրվա առթիվ Նիկիտա Սիմոնյանի հիշատակի հուշարձանը Մոսկվայում Կրեմլից արձագանքը Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակման վերաբերյալ Ես զրույց եմ ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. Զելինսկի Կոլումբիայի համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին կոալիցիայի ձևավորման տիրույթում. Դեյվիդ Օլարտե Ամայան Գիտենք որտեղ ենք գտնվում, որտեղ են բացերը, և այստեղ մեր հանդիպման հիմնական նպատակը այդ բացերը լրացնելն է. Աստրիդ Շոմակեր Մենք այսօր հանդիպում ենք միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների դարաշրջանում. Միրզոյան ԱՄՆ-ն չի համարձակվի հարձակվել Իրանի վրա, հակառակ դեպքում նրանք մեծ վնաս կկրեն. Մեհրդադ Ախլագին
Ջարդարարները պատասխան կտան իրենց գործողությունների համար, իշխանությունները կզբաղվեն գների աճով. Մակրոնը դիմել է ազգինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP17) համաժողովի բացման հանդիսավոր արարողությանըԼավրովը վաղը կհանդիպի Իրանի նախագահի հետԹուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում ունենք հաղթանակներԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանին Անկախության վերականգնման օրվա առթիվՆիկիտա Սիմոնյանի հիշատակի հուշարձանը Մոսկվայում Կրեմլից արձագանքը Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակման վերաբերյալԵս զրույց եմ ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելինսկիԿոլումբիայի համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին կոալիցիայի ձևավորման տիրույթում. Դեյվիդ Օլարտե ԱմայանԳիտենք որտեղ ենք գտնվում, որտեղ են բացերը, և այստեղ մեր հանդիպման հիմնական նպատակը այդ բացերը լրացնելն է. Աստրիդ ՇոմակերՄենք այսօր հանդիպում ենք միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների դարաշրջանում. ՄիրզոյանԱՄՆ-ն չի համարձակվի հարձակվել Իրանի վրա, հակառակ դեպքում նրանք մեծ վնաս կկրեն. Մեհրդադ Ախլագին Պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն 10 միլիոն եվրոյի ներդրում է կատարել հանքային ջրերի արտադրության մեջՓրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին մոլորված քաղաքացունՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կիրա Մխիթարյանին և Ռուզաննա Գևորգյանին դատավորներ է նշանակելՀայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի բոլոր 4 անդամները ԱԱ եզրափակչում ենՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռուստաուղերձով կդիմի երկրի քաղաքացիներինՓակեք սահմանները և վերցրեք իրավիճակը վերահսկողության տակ, քանի դեռ շատ ուշ չէ. Թրամփ Ամերիկացի գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են հայտնաբերելԱՄՆ-ն Ռուսաստանի համար առաջարկում է ևս մեկ փրկարար օղակ՝ թույլ տալով նրան ավելի շատ գազ վաճառել ԵվրոպայինԷմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԿալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվելՄինչև 2037 թվականը Ուկրաինան պետք է մարի ավելի քան 160 միլիարդ դոլարի պետական պարտք Երգչուհի Սիրուշոն նոր երգ ու տեսահոլովոկ է ներկայացրելԱնընդունելի է եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը, եկեղեցին եղել և մնում է հայ ինքնության պահպանման երաշխավորը. Եզրաս ՍրբազանԼիբանանի Զմմառի Մայրավանքում հանդիսավորությամբ բացվել են նորակառույց ձեռագրատունը և դիվանըԵզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին. հայկական համայնքի համար օրը պատմական է դարձելԱրթուր Մնոյանը պարգևատրվել է Ռուսաստանի նախագահի պատվոգրովՕդի ջերմաստիճանը կնվազիՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՀնդկաստանում բեռնատարը մխրճվել է մարդկանց մեջԱշխարհը գնում է դեպի նոր իրականություն… և ամենևին փաստ չէ, որ այդ իրականությունը ավելի լավը կլինի. Կարեն ՔոչարյանԱմուլսարին նվիրված հանրային քննարկում Կոնսերվատորիայի այգումԵրևանի Աջափնյակ վարչական շրջանում թալանել են «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնըՖրանսիայում անկարգությունների ժամանակ ձերբակալվածների թիվն անցել է հազարըԵրկնքում անհայտ օբյեկտի պատճառով Լիտվայում և Լատվիայում օդային տագնապ է հայտարարվելԱրարատի մարզում «սենսեյ Անդոն» ռետինե խողովակով ծեծել է 11-ամյա տղայի. shamshyan.comՌուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում էՍանկտ Պետերբուրգում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել Օզոնի լոգիստիկ կենտրոնը Թուրքիայից Մոսկվա թռչող երեք ինքնաթիռներ հարկադրաբար հետ են շրջվելԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացվել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները վերջին շաբաթներին հստակորեն հայտարարել են, որ թեկնածուներից ոչ մեկը «կատարյալ» չէ. Associated Press «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակությունը մեկնել է ՄալթաՍարգիս Բեգոյանը դարձել է մինչև 23 տարեկանների Աշխարհի Առաջնության բրոնզե մեդալակիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների իմ դեմ ներկայացրած 17 մլն դրամի պահանջից 2 մլն-ը դուրս եկավ, մնաց Ռոմանոսի և Նիկոլի հարցերն էլ լուծվի. Էդգար ՂազարյանՓլուզվել է Ֆրանսիայի Լիմոժ քաղաքի 19-րդ դարի քաղաքապետարանի զանգակատան աշտարակըԹուրքիայում աշխատող հնագետները հայտնաբերել են մոտ 4,700 տարվա վաղեմությամբ նավի մնացորդներԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՄենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին
Աշխարհ

«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պետական սահմանի անցման կետում Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ժամանակավորապես վերահսկողություն կիրականացնի, որ Բունդիբուգյո վիրուսը (էբոլա) Հայաստան չներթափանցի։

Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստում։

«2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանում անցկացվելու է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17), իսկ հոկտեմբերի 16-ին՝ COP17-ին նախորդող Կենսաբազմազանության առաջնորդների գագաթնաժողովը (Leaders’ Summit on Biodiversity)։ Միջոցառման մասնակիցների ժամանումները նախատեսվում են նաև համաճարակաբանական ռիսկի տեսանկյունից ուշադրություն պահանջող պետություններից և տարածքներից։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի կողմից 2026 թվականի օգոստոսի 24-ին հրապարակվել են «Public health emergency of international concern (PHEIC). Epidemic of Ebola Bundibugyo virus disease in the Democratic Republic of the Congo (DRC). Temporary recommendations» ժամանակավոր առաջարկությունները՝ Բունդիբուգյո վիրուսային հիվանդության (Bundibugyo virus disease, BVD) համաճարակի վերաբերյալ։

Նշված փաստաթղթի համաձայն՝ 2026 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում համայնքային փոխանցման ռիսկը գնահատվել է «շատ բարձր» (Very high), և այդ պահին համայնքային փոխանցում ունեցող պետությունների խմբում ընդգրկված է եղել միայն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը։ Միաժամանակ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հետ ցամաքային սահման ունեցող Անգոլայի, Բուրունդիի, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության, Կոնգոյի Հանրապետության, Ռուանդայի, Հարավային Սուդանի, Տանզանիայի, Ուգանդայի և Զամբիայի համար տարածաշրջանային ռիսկը գնահատվել է «բարձր» (High), իսկ մյուս պետությունների համար՝ «ցածր» (Low)։

ԱՀԿ-ի ժամանակավոր առաջարկություններում բոլոր մյուս պետություններին առաջարկվում է ապահովել համայնքային փոխանցում ունեցող տարածքներից ժամանող՝ անհայտ ծագման տենդային հիվանդությամբ ուղևորների հայտնաբերման, գնահատման, հաղորդման և վարման մեխանիզմներ, պետական սահմանի անցման կետերում նման տարածքներից ժամանող անձանց տրամադրել տեղեկություն՝ ժամանումից հետո 21 օրվա ընթացքում BVD-ին համապատասխան ախտանշաններ ի հայտ գալու դեպքում ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ, ինչպես նաև փոխադրողների հետ համագործակցությամբ ապահովել կասկածելի դեպքերի և կոնտակտավորների նույնականացումը։ Միաժամանակ ԱՀԿ-ն չի առաջարկում համայնքային փոխանցում ունեցող պետություններից չվերթների կասեցում կամ այդ պետություններից ժամանող անձանց մուտքի արգելու։

Առկա համաճարակաբանական տվյալների համաձայն՝ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում շարունակում է պահպանվել անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակ․ արձանագրվել է հիվանդության 5,290 հաստատված դեպք, այդ թվում՝ 2,516 մահվան դեպք։ Միաժամանակ, տարածաշրջանի առանձին երկրներում նույնպես արձանագրվել են հիվանդության դեպքեր․ մասնավորապես, Ուգանդայում միայն հիվանդության վերջին դեպքի արձանագրումից հետո 42-օրյա ժամանակահատվածի ավարտին է հայտարարվել Էբոլայի վիրուսային հիվանդության բռնկման ավարտի մասին։ Նշված հանգամանքները վկայում են տարածաշրջանում համաճարակաբանական ռիսկի պահպանման և հիվանդության միջազգային տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտության մասին։

ԱՀԿ նշված առաջարկությունների և ընթացիկ համաճարակաբանական տեղեկատվության համակցված գնահատումը հիմնավորում է ոչ թե համընդհանուր սահմանափակման, այլ ժամանակավոր, նպատակային և ռիսկի վրա հիմնված սանիտարակարանտինային վերահսկողության կիրառումը։ Հաշվի առնելով, որ COP17-ի շրջանակում Հայաստանի Հանրապետություն նախատեսվում են ժամանումներ նաև այն պետություններից և տարածքներից, որոնք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից՝ ԱՀԿ-ի տվյալների և ընթացիկ համաճարակաբանական իրավիճակի հիման վրա կներառվեն համապատասխան ռիսկային ցանկում, առաջանում է այդ անձանց նկատմամբ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պետական սահմանի անցման կետում նպատակային վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտություն։

Նպատակային սանիտարակարանտինային վերահսկողության շրջանակում առաջնային միջոցառումը համապատասխան անձանց մարմնի ջերմաստիճանի ոչ կոնտակտային չափումն է, իսկ հիվանդության կասկածի կամ համապատասխան ախտանշանների հայտնաբերման դեպքում հետագա միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 777-Ն որոշմամբ սահմանված կարգով

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ժամանակավորապես տեղակայել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պետական սահմանի անցման կետում՝ այն ժամանակահատվածներում, որոնցով COP17-ի շրջանակում Հայաստանի Հանրապետություն են ժամանում առողջապահության նախարարության կողմից տրամադրված ցանկում ընդգրկված պետություններից կամ տարածքներից անձինք։

Նախագծի ընդունմամբ կապահովվի COP17-ի շրջանակում Հայաստանի Հանրապետություն ժամանող անձանց հետ կապված՝ BVD-ի ներբերման և տարածման համաճարակաբանական ռիսկերի նկատմամբ ժամանակին և նպատակային արձագանքումը, հնարավոր դեպքերի վաղ հայտնաբերումը, անհրաժեշտության դեպքում կոնտակտների արագ հետագծումը և հանրային առողջության պաշտպանության միջոցառումների օպերատիվ իրականացումը։

Միաժամանակ առաջարկվող մեխանիզմը համաչափ է ռիսկին, քանի որ այն չի նախատեսում չվերթների կասեցում, մուտքի արգելք կամ բոլոր ժամանողների համընդհանուր ստուգում, այլ սահմանափակվում է առողջապահության նախարարության կողմից ռիսկային համարված պետություններից կամ տարածքներից COP17-ի շրջանակում ժամանող անձանցով և այդ անձանց չվերթների կոնկրետ ժամանման ժամանակահատվածներով»,- նշված է որոշման նախագծում։