Լեհաստանի նախագահը հանդես է եկել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների թուլացման դեմ
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հայտարարել է, որ քննադատաբար է վերաբերվում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացման վերաբերյալ ցանկացած որոշման։
Ըստ նրա՝ ռուսական իշխանությունների քաղաքականության վրա կարող են ազդել միայն տնտեսական կամ ռազմական ուժը, որը զսպող, այլ ոչ թե ագրեսիվ բնույթ ունի։
«Եվրոպացի առաջնորդների հետ բազմաթիվ զրույցներում, եվրոպական և միջազգային ֆորումներում, ինչպես նաև նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցներում ես բազմիցս հայտարարել եմ և շարունակելու եմ հայտարարել, որ միայն ուժը՝ տնտեսական կամ ռազմական, բայց զսպող, ոչ թե ագրեսիվ, կարող է ազդել Վլադիմիր Պուտինի ռեժիմի և Ռուսաստանի Դաշնության վրա։ Ուստի, անկախ նրանից, թե ով կորոշի թուլացնել պատժամիջոցները կամ փոխել Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը, ես քննադատաբար կվերաբերվեմ նման գործողություններին»,- X սոցիալական ցանցում գրել է Նավրոցկին։


















































Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
Վաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը
Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան՝ մասնակցելու COP17-ի շրջանակում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին
Մակրոնի հավանության վարկանիշը կրկին նվազել է
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am