ՀՀ նախագահը հետ է կանչել մի շարք դեսպանների
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնցով պաշտոններից հետ են կանչվել տարբեր երկրներում և միջազգային կառույցներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահականից։
Մասնավորապես.
Արման Իսրայելյանը հետ է կանչվել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պաշտոնից։
Մեկ այլ հրամանագրով Վիկտոր Բիյագովը հետ է կանչվել Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից։
Արման Հակոբյանը հետ է կանչվել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշված է համապատասխան հրամանագրում։
Ծովինար Համբարձումյանը հետ է կանչվել Բուլղարիայում և Հյուսիսային Մակեդոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, իսկ Տիգրան Մկրտչյանը՝ Հունաստանում և Ալբանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
Հովհաննես Վիրաբյանը հետ է կանչվել Արգենտինայում, Չիլիում և Պերուում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
Անահիտ Հարությունյանը հետ է կանչվել Կանադայում, Կուբայում, Դոմինիկանայի Հանրապետությունում և Ջամայկայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։


















































Ես տեղափոխվում եմ Հայաստան ապրելու, սովորում եմ հայերեն․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու
Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ
Հայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու
ԱՀԿ նախագահի պաշտոնում առաջադրված հայ բժիշկ Գևորգ Թամամյանը ելույթ է ունեցել ԱՀԿ տնօրենի թեկնածուների 1-ին համաժողովում
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
30 տարի գործեց, 50 տարի լռեց, 2002-ից վերականգնեցինք․ ինչպես Մոսկվայում կազմավորվեց հայկական թատրոնը...
«Սա ջшրդ էր», «մանիպուլյացիա՝ ատեստավորման քողի ներքո». ֆիզիկայի ուսուցիչների 68 տոկոսը չի հաղթահարե...