Ամեն ինչ սկսվեց 2018-ի գարնանը՝ ՀՀԿ ու Սերժ Սարգսյան «մերժելով». Շարմազանով
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը Ֆեյսբուքյան էջում գրառում է արել, այն մերկայացնում ենք ստորև.
«2018-ի «հեղափոխության» վերջնական նպատակն էր հայ ժողովրդին հեռացնել «պատմական կաղապարներից»՝ պարտադրելով «ալիեւյան սահմանադրություն«։
Ամեն ինչ սկսվեց 2018-ի գարնանը ՝ ՀՀԿ ու Սերժ Սարգսյան «մերժելով»։
Դա ոչ թե մի քաղաքական ուժի ,այլ մի ողջ Անկախության գաղափարի ու Արցախյան շարժման մերժում էր,որին հաջորդեց Բոլթոնի հանձնարարականը հրաժարվելու «պատմական կաղապարներից»։
Նպատակն էր,որպես ինքնիշխան ու ինքնուրույն գործոն ՀՀ սուբյեկտայնության զրոյացումն էր։
Այնուհետեւ տեղի ունեցան Արցախի հանձնումը,Ցեղասպանության ճանաչումից հրաժարումն ու հարձակումը Հայ Եկեղեցիւ վրա։
Այս ծրագրի նպատակն էր նաեւ ՀՀ-ՌԴ դաշնակգային կապերի քայքայումն ու ՀՀ-ն դնել արտաքին կառավարման տակ թուրք-ադրբեջանական տանդեմից ։
Իսկ վերջնական նպատակին հասնելու համար նրանց խանգարում է Անկախության հռչակագրի առկայությունը ու դա է պատճառը,որ նրանք կռիվ են հայտարարել Անկախության հռչակագրին։
Ի՞նչ պետք է անել…
1. Սատարել խորհրդարանական ընդդիմությանը ու թույլ չտալ 6 ընդդիմարիր մանդատների անցումը հակառակորդի ճամբար։
2. Բացատրել հասարակությանը,որ այս նախաձեռնությունը գալիս է արտաքին կենտրոններից / մասնավորապես նաեւ Ադրբեջանից/։
3. Չտրվել ճնշումներին ու լինել Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով Հայաստանի ադրբեջանացումը»։


















































Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...
30 տարի գործեց, 50 տարի լռեց, 2002-ից վերականգնեցինք․ ինչպես Մոսկվայում կազմավորվեց հայկական թատրոնը...
Սև ծովում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներով նավ է խորտակվել