Գլոբալ տաքացումը 1,5 °C-ի սահմաններում պահելու համար մնացած ածխածնային բյուջեն կբավարարի չորս տարուց էլ պակաս. Ազիզյան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
«Ըստ «Global Carbon Budget 2026» զեկույցի՝ մարդկությունը դեռ կարող է մթնոլորտ արտանետել շուրջ 150 միլիարդ տոննա CO₂ և պահպանել գլոբալ տաքացումը 1,5 °C-ի սահմաններում պահելու 50% հավանականությունը։ Արտանետումների ներկայիս տեմպերի պահպանման դեպքում այդ բյուջեն կսպառվի չորս տարուց էլ պակաս ժամանակում։
Չնայած վերականգնվող էներգետիկայի զարգացմանն ու էլեկտրամոբիլների տարածմանը՝ կանխատեսվում է, որ 2026 թվականին CO₂-ի համաշխարհային արտանետումները կհասնեն 43,3 միլիարդ տոննայի։ Մեկ տարի առաջ այդ ցուցանիշը 42,8 միլիարդ տոննա էր։
Գիտնականներն ընդգծում են, որ արտանետումները նվազեցնելու համար անհրաժեշտ է արագացնել անցումը մաքուր էներգիայի և կանգնեցնել անտառների ոչնչացումը»։


















































Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
30 տարի գործեց, 50 տարի լռեց, 2002-ից վերականգնեցինք․ ինչպես Մոսկվայում կազմավորվեց հայկական թատրոնը...
«Սա ջшրդ էր», «մանիպուլյացիա՝ ատեստավորման քողի ներքո». ֆիզիկայի ուսուցիչների 68 տոկոսը չի հաղթահարե...