Սահմանադրության ընդունումից հետո Փաշինյանը կզբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը
Նիկոլ Փաշինյանը բավականին վստահ հայտարարում է, որ հաջորդ խորհրդարանում չի հավակնելու վարչապետի պաշտոնին։ Բայց քաղաքականության մեջ պաշտոնից հրաժարվելու հայտարարությունը դեռևս իշխանությունից հրաժարվելու մասին չէ։ Նման մի իրողության էլ ականատես եղանք Սերժ Սարգսյանի օրոք, ով նախ հայտարարեց, որ վարչապետ չի լինի, հետո մոռացավ խոստումն ու դարձավ։
Նույնն է մտածել նաև Նիկոլ Փաշինյանը, բայց մի քիչ այլ սցենարով։ Նա կփոխի պաշտոնի անունը, բայց լիազորությունները կթողի նույնը, դեռ մի բան էլ ավելի։ Այսօր հրապարակված նոր Սահմանադրության նախագիծը ցույց տվեց, որ էականորեն վերանայվում են իշխանության բաշխման մեխանիզմները և Ազգային ժողովի վերահսկողական լիազորությունները զգալիորեն ընդլայնվում են։
Նոր նախագծով խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել առանձին նախարարների, փոխվարչապետների և նույնիսկ դիվանագիտական ներկայացուցիչների։ Այսինքն գործադիր իշխանության անդամների պաշտոնավարման հարցում խորհրդարանի դերը դառնում է շատ ավելի ազդեցիկ։
Եթե Փաշինյանը որոշի զբաղեցնել Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, դա կարող է դառնալ իշխանության ներսում ազդեցությունը պահպանելու բոլորովին այլ մեխանիզմ։ Ընտրողների աչքերին հերթական թոզն են փչում, բայց յուղոտ պատառի համն արդեն ճաշակած Նիկոլ Փաշինյանը հազար հնար կհորինի միայն թե չկորցնի այն։
Իսկ հասարակությանն արժե մեկ պարզ հարց տալ․ Փաշինյանը պատրա՞ստ է հեռանալ իշխանության ղեկից, թե՞ պարզապես ուզում է փոխել աթոռը՝ իշխանությունը պահելով իր ձեռքում։
Հայաստանում, կարծես, արդեն ոչ թե իշխանափոխության, այլ իշխանության աթոռների վերադասավորման մասին է խոսքը։
Արմինե Մելքոնյան


















































Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
30 տարի գործեց, 50 տարի լռեց, 2002-ից վերականգնեցինք․ ինչպես Մոսկվայում կազմավորվեց հայկական թատրոնը...
«Սա ջшրդ էր», «մանիպուլյացիա՝ ատեստավորման քողի ներքո». ֆիզիկայի ուսուցիչների 68 տոկոսը չի հաղթահարե...