Ըստ նոր Սահմանադրության հնդիկները կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության ընտրություններին
Հայաստանի նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է սահմանափակել արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքը․ 18 տարին լրացած քաղաքացին կարող է մասնակցել համապետական ընտրություններին և հանրաքվեներին միայն այն դեպքում, եթե նախորդ երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի մշտապես բնակվել է Հայաստանում։ Հայերին սահմանափակում են, բայց այլ ազգերին առավելություն տալիս։ Ըստ նոր Սահմանադրության օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն է տրվում մասնակցելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, եթե բավարարում են բնակության սահմանված պայմանը։ Ստացվում է, որ աշխատանքի համար Հայաստան ժամանած հնդիկները կարող են կայացնել որոշում, որի հետևանքները հետո պետք է քաշի ժողովուրդը։
Իշխանությունը կարող է այս մոտեցումը հիմնավորել եվրոպական փորձով։ Իսկապես, Ֆինլանդիայում, Շվեդիայում, Նիդեռլանդներում և մի շարք այլ երկրներում օտարերկրացիները որոշակի ժամկետով բնակվելուց հետո կարող են մասնակցել համայնքային ընտրություններին։ Բայց նույն այդ երկրները պահպանում են սեփական քաղաքացիների արտերկրից ազգային ընտրություններին մասնակցելու իրավունքը։ Իսկ մեր դեպքում ստացվում է սեփական քաղաքացիդ, ով հնարավոր է ուսման կամ բուժման նպատակով գտնվում է այլ երկրում զրկվում է ընտրելու իրավունքից։
Ուրեմն ինչո՞ւ ենք Եվրոպայի փորձը վերցնում միայն այն դեպքում, երբ դա հարմար է իշխանությանը, բայց անտեսում սեփական քաղաքացիների իրավունքների պաշտպանության նույն եվրոպական սկզբունքը։ Հայաստանի քաղաքացիությունը պահպանվում է, բայց քաղաքացու քաղաքական ձայնը կարող է կորչել միայն այն պատճառով, որ նա ապրում է հայրենիքից դուրս։ Եթե եվրոպական արժեքներն են մեր չափանիշը, ապա ինչո՞ւ ենք դրանք կիրառում ընտրովի։
Արմինե Մելքոնյան


















































Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...
30 տարի գործեց, 50 տարի լռեց, 2002-ից վերականգնեցինք․ ինչպես Մոսկվայում կազմավորվեց հայկական թատրոնը...
Սև ծովում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներով նավ է խորտակվել