ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը
Վարշավայում կայացած անվտանգության համաժողովում ՆԱՏՕ-ի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսուս Գրինկևիչն իր ելույթում հայտարարել է, որ Ռուսաստանի հիբրիդային հարձակումները նյարդայնացնում են եվրոպացի քաղաքացիներին։ Նա նաև նախազգուշացրել է Մոսկվային, որ ՆԱՏՕ-ն միշտ պատրաստ է պատասխան հարված հասցնել ցանկացած հարձակման դեպքում։ Այս մասին ըստ Financial Times-ի, փոխանցում է Current time-ը։
«Ես չեմ կարծում, որ հակամարտությունն անխուսափելի է կամ մոտալուտ։ Դա այդպես չէ»,- ասել է նա, հավելելով,- «հաշվի առնելով դիվերսիաների և հրկիզումների ծավալները՝ կարծում եմ, որ դաշինքի շուրջ բնակչությունը որոշակի անհանգստություն է զգում։ Եվ ես ցանկանում եմ վստահեցնել մեր դաշինքի մեկ միլիարդ քաղաքացիներին՝ մենք գլուխ կհանենք։ Մենք գիտենք, թե ինչ պետք է անել և ինչպես դա անել։ Նաև ցանկանում եմ, որ նրանք, ովքեր գուցե մտածում են մեզ վնասելու մասին, իմանան՝ մենք գլուխ կհանենք։ Եվ ավելի լավ է՝ նրանք չհարձակվեն դաշինքի վրա, որովհետև, կրկնում եմ, մենք հստակ գիտենք, թե ինչ ենք անելու պաշտպանության ոլորտում»։
Ինչպես փոխանցում է The Wall Street Journal-ը, Գրինկևիչը համաժողովում ներկայացրել է ՆԱՏՕ-ի արևելյան թևում Ռուսաստանի հնարավոր հարձակումը զսպելու ծրագիր։ Ըստ ծրագիրի նախատեսում է ներդրումներ կատարել «մատչելի զանգվածային արտադրության մշակումներում»՝ նկատի ունենալով համեմատաբար էժան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը։ Պարբերականի հաղորդմամբ՝ ռազմավարության նպատակն է կասեցնել սկզբնական հարձակումը և կանխել հակառակորդի հետագա առաջխաղացումը, եթե այն շարունակվի։ «Մենք չենք ձգտում ռազմավարական պարտության մատնել մեր հակառակորդին։ Փոխարենը՝ մեր նպատակն է հենց սկզբից կասեցնել ցանկացած հարձակում»,- իր խոսքում նշել է նա։


















































Lրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության աջակցության ծրագրերի իրականացման համար
Մհեր Գրիգորյանը և Ռոլանդ Փրայսը մտքեր են փոխանակել վարկային և դրամաշնորհային ծրագրերի կատարողականի շուրջ, որոնց ընդհանուր արժեքը շուրջ 818 մլն դոլար է
ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռшզմական ենթակառուցվածքների վերադարձն Աֆղանստան անընդունելի է. Շոյգու
Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»