Ադրբեջանցի հովիվ է Հայաստանի սահմանը հատել․ 5tv.am
5tv.am-ի տեղեկություններով՝ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը: Լրատվականին ասել են, որ նրան հայտնաբերել են և նա այժմ Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում է:
ՊՆ-ից դեռ չեն մեկնաբանում, Տավուշի համայնքապետներից մեկն ասել է, որ ինքն էլ է լսել այդ մասին, բայց հստակ տեղեկություն չունի, ասել է՝ «Մեր շրջանի անտառներով է եկել»:
ԱԱԾ-ից ևս ասել են, որ այս պահին նման տեղեկություն չունեն, կճշտեն, կասեն, սակայն որոշ ժամանակ անց հորդորել են գրավոր հարցում ուղարկել։
Մեկ այլ համայնքապետի հետ էլ է զրուցել 5tv.am-ը , ասել են, որ Այգեձորի հատվածով է անցել ու այժմ ռազմական ոստիկանությունում է: Համայնքապետն ասել է, որ թեև եղանակը մառախլապատ ու անձրևային է եղել, սակայն կա վարկած, որ կամավոր է անցել սահմանը և քաղաքական ապաստարան խնդրել:


















































ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ձերբակալում ՀՀ սահմանը հատած, Շաքի մտած ադրբեջանցի զինծառայողին․ ArmLur․am
ԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցուն
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել
Ջերմաստիճանային նոր ռեկորդներ են գրանցվել․ Լևոն Ազիզյան
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. Hraparak.am