Լատվիայում պնդում են, որ հայկական կանաչ թեյում արգելված պեuտիցիդ է հայտնաբերվել. ՍԱՏՄ-ն հերքել է դրա հայկական ծագումը
Լատվիայի Սննդամթերքի և անասնաբուժության ծառայությունը (ՍԱԾ), իրականացնելով սահմանային վերահսկողություն, հայկական ծագման կանաչ թեյում լաբորատոր եղանակով հայտնաբերել է Եվրոպական Միությունում (ԵՄ) արգելված պեստիցիդի մնացորդներ, հայտնում են լատվիական ԶԼՄ-ները՝ հղում անելով ծառայության հրապարակած տեղեկատվությունը:
Հայկական ծագման կանաչ թեյի 57,6 կիլոգրամանոց խմբաքանակում («8810» խմբաքանակի համարով) ՍԱԾ-ն լաբորատոր եղանակով հայտնաբերել է ԵՄ-ում արգելված «տոլֆենպիրադ» պեստիցիդի մնացորդներ, ինչպես նաև այլ պեստիցիդների՝ «լամբդա-ցիհալոտրինի» և «թիամետոքսամի» առավելագույն թույլատրելի մնացորդային քանակությունների գերազանցում:
Իր հերթին, Ղազախստանից ներմուծված մանանեխի սերմերի 22 տոննայանոց խմբաքանակում («248K-2013» խմբաքանակի համարով) ՍԱԾ-ն հայտնաբերել է էրուկաթթվի առավելագույն թույլատրելի քանակի գերազանցում:
Ծառայությունից նշում են, որ երկու խմբաքանակների իրացումն էլ արգելված է, և դրանք կոչնչացվեն կամ կուղարկվեն երրորդ երկիր:
Էրուկաթթուն միահագեցած օմեգա-9 ճարպաթթու է, որը հանդիպում է ձեթատու բույսերի սերմերում, օրինակ՝ հալվայի (ռապսի) սերմերում, մանանեխի սերմերում և դրանց յուղերում:
Հայտնաբերվածի վերաբերյալ ՍԱԾ-ն ծանուցում է տեղադրել ԵՄ Արագ արձագանքման համակարգում (RASFF):
Հայկական ԶԼՄ-ներին ՍԱՏՄ-ից հայտնել են, որ նշված խմբաքանակի թեյերը հայկական ծագման չեն եղել:


















































Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել. Hraparak.am
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել