Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 տարեկանների առաջնության մրցումային երկրորդ օրը՝ հոկտեմբերի 14-ին, Հայաստանի հավաքականը կունենա չորս ներկայացուցիչ։
Մրցահարթակ դուրս կգան Մ23 տարեկանների պայքարում հանդես եկող 57 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը (ժամը՝ 13:00), երիտասարդների պայքարում 70 կգ քաշային Սամվել Մարտիրոսյանը (ժամը՝ 15:00), ինչպես նաև 75 կգ քաշայիններ Նարեկ Գրիգորյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը (ժամը՝ 19:00):
Հիշեցնենք, որ առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի ընտրանին արդեն նվաճել է առաջին մեդալները․ Մ23 տարեկանների 65 կգ քաշային կարգում Սեյրան Խուդանյանը երկամարտի 256 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր (նաև փոքր բրոնզե մեդալ է նվաճել հրում վարժությունում), իսկ երիտասարդների 65 կգ քաշայինների պայքարում Դավիթ Առաքելյանը պոկում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ և երկամարտում զբաղեցրել 5-րդ հորիզոնականը։


















































Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը
Մեկնարկում է Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունը․ մեր ծանրորդների ժամանակացույցը հայտնի է
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»