Փարիզում այրվել է 1615 թվականին հիմնադրված ամենահին սննդի շուկան
Փարիզի կենտրոնում գտնվող «Անֆան-Ռուժ» շուկան, որը հայտնի է տեղացիների և զբոսաշրջիկների շրջանում, ոչնչացվել է գիշերը տեղի ունեցած հրդեհի հետևանքով, հայտնել է Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնական շրջանի քաղաքապետ Արիել Վեյլը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Փարիզի հրշեջները վճռական և արդյունավետ են գործել «Անֆան-Ռուժ» շուկայում: Կրակը մեկուսացված է, սակայն շուկան ամբողջությամբ ավերված է», - հայտնել է շրջանի ղեկավարը:
Դեպքի վայրում աշխատող և հարակից տարածքի անվտանգությունն ապահոված հրշեջների տվյալներով՝ բռնկումը սկսվել է գիշերվա ժամը երեքի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 05:00-ին): Հրշեջները հաստատել են, որ շուկան մոխրացել է: Բռնկման պատճառը չի նշվում:
Փարիզի 3-րդ շրջանում գտնվող մասնակի ծածկված շուկան միավորում է տեղական արտադրողների առևտրային կետերը և բազմաթիվ գաստրոնոմիական կրպակներ․ այն մեծ ժողովրդականություն է վայելում ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում:
«Անֆան-Ռուժ» շուկան՝ Փարիզի ամենահին սննդի շուկան, հիմնադրվել է 1615 թվականին՝ Լյուդովիկոս XIII թագավորի կառավարման օրոք: Անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «Կարմիր երեխաների շուկա», առաջացել է որբանոցի հարևանության պատճառով, որի որբերը կարմիր գույնի հագուստ էին կրում:


















































ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) նախագահը քննարկել են արտահանման խթանումը
Սահմանափակումները էականորեն դժվարացնում են ԵԱՏՄ ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությունը. Փաշինյան
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»