Պատմությունն այլևս այն չէ, որ տեղի է ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա․ Փաշինյան (տեսանյութ)
Պատմություն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցյալում։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մի՞թե սա հիմնարար խնդիր չէ․ եթե պատմությունն արդեն տեղի է ունեցել, մենք այլեւս ի՞նչ կարող ենք անել։
Կամ եթե նույնիսկ ինչ–որ բան կարող ենք անել, դա անցյալն այսօր վերարտադրելու եւ այսպիսով դա փոխելու փորձն է, բայց գործնականում հնարավոր չէ փոխել այն, ինչ արդեն տեղի է ունեցել։
Ի՞նչ անել ուրեմն։
Լուծումը մեկն է․ պատմություն ասելով նկատի ունենալ ոչ թե այն, ինչ արդեն տեղի է ունեցել, այլ այն, ինչ պետք է տեղի ունենա։ Այս ընկալումը մեզ դարձնում է պատմության լիարժեք հեղինակ, որովհետեւ այն ստեղծվում է հիմա եւ պետք է ստեղծվի վաղը։
Իսկ ի՞նչ է այն, որ տեղի է ունեցել անցյալում։ Դա պատմական փորձառությունն է, պատմական փորձը, որը գործնական ձեռնարկ է այն մասին, թե ինչ անել եւ ինչ չանել պատմությունը չկրկնելու համար։
Այն պատմությունը, որն այսօր ստեղծում է ՀՀ քաղաքացին, դրանով է առանձնահատուկ։ Այն նախկինում երբեք տեղի չի ունեցել եւ թերեւս առաջին անգամ է, որ մենք պատմություն ստեղծող ենք եւ ոչ թե վերարտադրող։
Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի է ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա։ Իսկ պետք է տեղի ունենա հարատեւ պետության ռազմավարության իրագործումը, Ազատ եւ Երջանիկ Հայաստանի տեսլականով։
Ովքեր կիսում են Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անկախ նրանից, թե որտեղ եւ ինչ են աշխատում, աշխատանքի են հաճախում այս տեսլականով։ Լավ օր բոլորիդ»։


















































Այն ընդերքը, որն այսօր մեր աչքի առաջ դարձավ ոսկի, ՀՀ-ինն է ու ՀՀ ժողովրդի սեփականությունն է․ Փաշինյան (տեսանյութ)
Հայաստանը 240 մլն դոլարի նոր վարկ կվերցնի․ «Հրապարակ»
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
«Երևի Ադրբեջանում մտածում են էս կտցրուկն գնացել ա, սաղ Հայաստանը թպրտում ա վախից». Սասուն Միքայելյան
Ադրբեջանցուն վնասազերծած Շաքիի բնակչուհուն հանձնվել է «Մայր հերոսուհի» շքանշան
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկությունը կսահմանափակվի․ ստուգեք՝ որ փողոցներում