Ադրբեջանը չի պատրաստվում իրականացնել սահմանազատում, հետևաբար, անհրաժեշտ է այս գործընթացի համար դիմել միջազգային գործընկերներին. Մանե Թանդիլյան
Ադրբեջանը չի պատրաստվում իրականացնել սահմանազատում, հետևաբար, անհրաժեշտ է այս գործընթացի համար դիմել միջազգային գործընկերներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:
«Շաքի գյուղում տեղի ունեցած ողբերգական միջադեպը, բազմաթիվ պատճառներից բացի նաև սահմանազատման բացակայության հետևանքն է։
Արդեն երկու տարի է՝ ուժի մեջ է մտել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի գործունեության կանոնակարգը, սակայն սահմանի որևէ հատվածում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում։
Մինչև կանոնակարգի հաստատումը, Տավուշի հատվածում իրականացված անօրինական սահմանազատումը նպատակ ուներ միայն կատարել Ադրբեջանի հերթական պահանջներ։
Սահմանի մնացած հատվածը սահմանազատելու դեպքում, ոչ միայն ադրբեջանական զորքերը հետ են քաշվելու տարածքների մեծ մասից, այլ հնարավոր կլինի ունենալ նաև նորմալ սահմանային անվտանգություն՝ առաջին հերթին փշալարերի միջոցով։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի պատրաստվում իրականացնել սահմանազատում, հետևաբար, անհրաժեշտ է այս գործընթացի համար դիմել միջազգային գործընկերներին՝ աջակցելու սահմանազատման արագ իրականացմանը՝ որպես երկու երկրների կողմից ստանձնած պարտավորություն»,- նշել է նա։


















































Ոչ ոքի՝ ոչ ոք չի ծեծել, հավասար մարտեր էի. իրենք չունենալուվ՝ ուզում են ուժ ցույց տալ. Սամվել Կարապետյանը՝ ԱԺ-ում քաշքշուկի ու լարված իրավիճակի մասին
Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը
ՌԴ-ն ներկայացնող հայ ձյուդոիստը Բաքվում հաղթել է ադրբեջանցուն
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Ադրբեջանցուն վնասազերծած Շաքիի բնակչուհուն հանձնվել է «Մայր հերոսուհի» շքանշան
Ի՞նչ է անհրաժեշտ ժանտախտի դեպքերը Հայաստանում կանխարգելելու համար.փորձագետAysor.am
Հայաստանը ԹՐԻՓՓ-ի հետ կապ չունի․ Hraparak.am
Այս պահին իշխանության գլխավոր խնդիրն այդ ահաբեկչին Ադրբեջանին ողջ և առողջ վերադարձնելն է. Էդգար Ղազա...
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ