Ալիևը կրկին խոսում է Զանգեզուրի միջանցքից
Նոյեմբերի 24֊ին Թուրքիայի Իգդիր քաղաքում անցկացվող Միջազգային Կովկասյան կոնգրեսի մասնակիցներին ուղղված ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դարձյալ խոսել է Զանգեզուրի միջանցքից։ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցությունը։
Այս հայտարարությամբ Ալիևը հերթական անգամ ընդգծել է Բաքվի մտադրությունը Հայաստանի տարածքով հաղորդակցություն հաստատելու հարցը ներկայացնելով որպես Ադրբեջանի նախաձեռնած և իրականացվող ծրագիր։
Սակայն այստեղ առանցքային հարցը մնում է նույնը․ Հայաստանի տարածքով ցանկացած հաղորդակցություն պետք է իրականացվի Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության ներքո, այլ ոչ թե Ադրբեջանի միակողմանի պատկերացումների համաձայն։
Եվ այստեղ գլուխ է բարձրացնում մեկ այլ հարց, երբ ՀՀ տարածքում Ալիևը խոսում է տանտիրոջ իրավունքով ինչ են պատրաստվում պատասխանել մեր իշխանությունները, բացի նրանց հաճոյանալու համար Սահմանադրությունը փոխելը։
Արմինե Մելքոնյան


















































Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...
30 տարի գործեց, 50 տարի լռեց, 2002-ից վերականգնեցինք․ ինչպես Մոսկվայում կազմավորվեց հայկական թատրոնը...
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով