Դատախազությունը Երևանի Ձորագյուղ թաղամասում գտնվող անշարժ գույքի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան
Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրվել է պետական սեփականություն հանդիսացած՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ձորագյուղ թաղամասի 35 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման գործընթացը։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Պաշտպանության նախարարության կողմից 2005 թվականի հունվարի 11-ին կնքված առուվաճառքի պայմանագրով ՍՊ ընկերությանն ուղղակի վաճառքի եղանակով՝ 45 միլիոն դրամով, օտարվել են 427,37 քմ մակերեսով շենքը և 0,1155 հա մակերեսով հողամասի մշտական օգտագործման իրավունքը։
Գույքն օտարվել է Կառավարության 2004 թվականի մարտի 25-ի թիվ 570-ՆԳ որոշման հիմքով՝ որպես մինչև 50 միլիոն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող, լրիվ մաշված կամ հետագա օգտագործման համար ոչ նպատակահարմար կամ ոչ պիտանի ճանաչված գույք։ Մինչդեռ, ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ձորագյուղ թաղամասի 35 հասցեում գտնվող շենքի կադաստրային արժեքը 2004 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 94 միլիոն 524 հազար 347 դրամ։ Այսինքն, այն 44 միլիոն 524 հազար 347 դրամով գերազանցել է թիվ 570-ՆԳ որոշմամբ սահմանված 50 միլիոն դրամի շեմը։ Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 1998 թվականին կնքված գրավի պայմանագրով նույն շենքի արժեքը կողմերի համաձայնությամբ սահմանվել է 243 հազար ԱՄՆ դոլար։
Հետագայում, Ձորագյուղ թաղամասի 35 հասցեում գտնվող գույքը միացվել է Պարոնյան փողոցի 15/5 հասցեում գտնվող գույքային միավորներին, որտեղ ներկայում կառուցվում է բազմաբնակարան շենք։
Դատախազը, Ձորագյուղ թաղամասի 35 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման գործընթացում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Միաժամանակ, Զինվորական դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացվել իրավասու դատարան, որն ընդունվել է վարույթ։


















































Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...
30 տարի գործեց, 50 տարի լռեց, 2002-ից վերականգնեցինք․ ինչպես Մոսկվայում կազմավորվեց հայկական թատրոնը...
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով