Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Երբ ինքնագլուխ որոշումները պարտվում են․ «ՄՈՆԹԵ»-ի չեղարկված ցուցադրության դասը Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին Եզրաս Սրբազանը Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից շնորհավորանքներ և եղբայրական ողջույններ է փոխանցել Պատրիարք Կիրիլին Հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած հետախուզվողը Ալիևը կրկին խոսում է Զանգեզուրի միջանցքից «Mitsubishi»-ն «Բեկոն»-ի մոտ բախվել է կայանված «Toyota»-ին, առաջ ընթացել և կողաշրջվել․ կա վիրավոր 4 անձի սպանության փորձի դեպքով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Կապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկան Սրանով պետության ու պետականության կողպեքի բանալիներն են հանձնվում Ալիևին Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործը վարույթ է ընդունել Կալուգան չպետք է որոշի Հայաստանի Սահմանադրությունը, իսկ Բաքո՞ւն կարող է Վալոդյա Գրիգորյանի uպանության օրը եղել եմ տեղում, ոչ մեկի վրա գործ չի սարքվել, ապացույցներ կան. Արփինե Սարգսյան
Երբ ինքնագլուխ որոշումները պարտվում են․ «ՄՈՆԹԵ»-ի չեղարկված ցուցադրության դասըԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինԵզրաս Սրբազանը Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից շնորհավորանքներ և եղբայրական ողջույններ է փոխանցել Պատրիարք ԿիրիլինՀայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած հետախուզվողըԱլիևը կրկին խոսում է Զանգեզուրի միջանցքից «Mitsubishi»-ն «Բեկոն»-ի մոտ բախվել է կայանված «Toyota»-ին, առաջ ընթացել և կողաշրջվել․ կա վիրավոր4 անձի սպանության փորձի դեպքով քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԿապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկան
Սրանով պետության ու պետականության կողպեքի բանալիներն են հանձնվում Ալիևին
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործը վարույթ է ընդունել
Կալուգան չպետք է որոշի Հայաստանի Սահմանադրությունը, իսկ Բաքո՞ւն կարող է
Վալոդյա Գրիգորյանի uպանության օրը եղել եմ տեղում, ոչ մեկի վրա գործ չի սարքվել, ապացույցներ կան. Արփինե Սարգսյան«Հայկական ավիաուղիները» լքում է ավիաշուկան. «Հետք»Երևանում 7 անձ է ձերբակալվել․ նրանցից մեկի մոտ մարտական ատրճшնшկ է եղելԻրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ ԱՄՆ-ը չի համաձայնել կատարել Թեհրանի յոթ նախապայմանները. ՂալիբաֆԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/6 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել էԵղանակային կանխատեսումները նոյեմբերի 24-29-ի համար
Իտալուհին նշել է իր 116-ամյակը և ընդգրկվել աշխարհի երեք ամենատարեց մարդկանց ցանկում. Ո՞րն է նրա երկարակեցության գաղտնիքը
Կինը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնուն, տեղափոխել է խոտածածկ հատված և այրել նրան․ ՔԿՌուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտելԵթե Հայաստանի Անկախության հռչակագիրը խանգարում է խաղաղության պայմանագիր կնքելուն, ապա նույն կերպ Ադրբեջանի 1991թ. Անկախության սահմանադրական ակտը կխանգարի այդ խաղաղության պայմանագրին․ ԶոհրաբյանԵրբ ՀՀ-ում ինչ-որ մարդ սոցիալական, կենցաղային կամ քաղաքական դրդապատճառներից ելնելով նույնիսկ մտքում հայհոյում է իշխանությանը՝ կալանավորում են. ԱբրահամյանԴատախազությունը Երևանի Ձորագյուղ թաղամասում գտնվող անշարժ գույքի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՄհեր Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա Դասվարը քաշքշել է, պատռել աշակերտի հագուստը, համադասարանցիներին հորդորել է չխաղալ նրա հետ․ վարույթի նախաքննությունն ավարտվել էԱրտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում. «Հրապարակ»Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է ՌումինիաԴատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել 563 միլիոն դրամ արժեքով, 30 հա մակերեսով բնապահպանական հողատարածք6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ»Հայկական էպոսի բեմադրությամբ Արցախցի մայրն ու որդին հաղթել են Պյատիգորսկի փառատոնում Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին Որոշ երթուղիներում ժամը 22։30-ից տեղի կունենան ուղեգծերի փոփոխություններՄակրոնի ներկայությամբ նոր միջադեպ է տեղի ունեցել. աշակերտուհի է ուշագնաց եղելԿառուցվել է պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուհի յոթմետրանոց արձանը Ռուսաստանում ձերբակալվել է Մուրմանսկի մարզի նահանգապետը Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով «Կեղծ երթուղիները» երբեք չեն փոխարինի «իրական միջանցքներին». ՄուխբերՍամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. պահանջում է հերքել զրպարտությունը Անկախ բոլոր բռնաճնշումներից, մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու․ ԿարապետյանՊաշտոնական այցով ՀՀ վարչապեո Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ռումինիա
Սահմանադրության ընդունումից հետո Փաշինյանը կզբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը
Արցախցի Արթուր Առուշանյանը դարձել է Ամերիկայի գավաթի չեմպիոն Գլոբալ տաքացումը 1,5 °C-ի սահմաններում պահելու համար մնացած ածխածնային բյուջեն կբավարարի չորս տարուց էլ պակաս. ԱզիզյանՀՀ նախագահը հետ է կանչել մի շարք դեսպաններիԱլեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Դեյվիդաս Մատուլիոնիսի հետԸստ նոր Սահմանադրության հնդիկները կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության ընտրություններին Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանումՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպաններինԱյսօր Արտավազդ Թումանյանի ծննդյան 132-ամյակն էԱմեն ինչ սկսվեց 2018-ի գարնանը՝ ՀՀԿ ու Սերժ Սարգսյան «մերժելով». Շարմազանով
Հայաստան

6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

« 2027 թվականի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական նախնական քննարկումները կրկին սրել են իշխանության ու ընդդիմության տնտեսական հակադրությունները՝ բացահայտելով երկրի առաջիկա տարվա ֆինանսական քաղաքականության շուրջ առանցքային տարաձայնությունները։ Ընդդիմադիր թևի գնահատմամբ, ներկայացված փաստաթուղթը չի արտացոլում տնտեսական զարգացման և հանրային բարեկեցության տրամաբանությունը, ավելին՝ այն շեղվել է ծրագրային բյուջետավորման սկզբունքից և խարսխվում է հարկային ճնշման ու պարտքային բեռի ընդլայնման վրա։ Հնչած քննադատությունների առանցքում նաև միջոցների բաշխման համամասնություններն են, երբ վարչապետի հովանու տակ իրականացվող միջոցառումների ու փառատոնների համար նախատեսվում է մոտ 8,5 միլիարդ դրամ, մինչդեռ կենսաթոշակների բարձրացման համար անհրաժեշտ 6 միլիարդ դրամը բյուջեում տեղ չի գտել։ Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ իրենց պաշտոնավարման շրջանում պետական պարտքը ոչ թե կրկնապատկվել, այլ աճել է 1,7 անգամ՝ ընդգծելով, որ դրա մի մասը ձևավորվել է նախկինում ստանձնած պարտավորությունների հաշվին, իսկ ներկայիս աճը պայմանավորված է նաև «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցմամբ։ Այդուհանդերձ, նախագծի թվերը ցույց են տալիս, որ հաջորդ տարի պետական պարտքը կավելանա 650 միլիարդ դրամով կամ 11,2 տոկոսով՝ մոտենալով 6,5 տրիլիոն դրամի ցուցանիշին։ Ընդդիմության ներկայացուցիչները հատուկ շեշտում են, որ այդ 650 միլիարդ դրամից միայն 126,6 միլիարդն է նպատակային, մինչդեռ մնացած գումարների ուղղվածության հստակ հետագծելիությունն ապահովված չէ։ Ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև ուժային ու անվտանգային ոլորտների ֆինանսավորման համամասնությունները, քանի որ ներքին գործերի նախարարության բյուջեն ավելանում է 40 տոկոսով, մինչդեռ պաշտպանության նախարարության հատկացումների աճը կազմում է 9 տոկոս՝ գրեթե հինգ անգամ զիջելով ՆԳՆ-ի ցուցանիշին։
Այս համատեքստում առանձնակի սուր է դառնում շուրջ 1,3-1,4 միլիարդ դոլարի կարգի բյուջետային պակասուրդի հարցը, քանի որ դեֆիցիտի նման ծավալն ուղղակիորեն նշանակում է, որ համապատասխան չափով պետք է ներգրավվեն նոր փոխառություններ և արտաքին պարտք։ Մինչդեռ բյուջետային ծախսերն աճում են մոտ 13 տոկոսով, իսկ տնտեսական աճի առավելագույն կանխատեսումը սահմանված է 5,8 տոկոս՝ զիջելով նախորդ տարիների արդյունքներին, եկամտային հիմքը չի հասցնում ապահովել ավելացող պարտքային բեռի կայուն կրողունակություն։ Պարտքային ֆինանսավորումը բնույթով անսահմանափակ լինել չի կարող. յուրաքանչյուր նոր փոխառություն մեծացնում է սպասարկման ծանրությունը, և ինչքան էլ որոշում կայացնողները հանդես գան ինքնավստահ, դիլետանտ ու հռետորական հայտարարություններով, ֆինանսական տրամաբանությունն ունի իր վերջնակետը։ Վաղ թե ուշ արտաքին պարտք վերցնելու հնարավորությունը սպառվում է, իսկ դրա սպասարկումը դառնում է անհնարին, ինչը փլուզում է փոխառությունների հաշվին պահպանվող հավասարակշռությունը և կարող է հանգեցնել ֆինանսական կաթվածի՝ հարվածելով տարբեր ոլորտների բնականոն գործունեությանն ու խորացնելով առկա ճգնաժամային միտումները»։

Մանրամասն` սկզնբաղբյուր կայքում։